Հասարակական13:34, 20 Հունվար 2016
Աթեշյանը մեկնաբանել է Աղթամարի եկեղեցում պատարագների անցկացման վերաբերյալ կառավարության որոշումը

Կ.Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արք. Աթեշյանն անդրադարձել է Վանի Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագներն ավելացնելու վերաբերյալ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության որոշմանը:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Milliyet» թերթը, Աթեշյան ասել է, որ Սուրբ Խաչ եկեղեցում պատարագների քանակի ավելացումն իրենց համար կարևորություն չի ներկայացնում: Ըստ Աթեշյանի՝ առայժմ կարող են տարին ընդամենը մեկ անգամ պատարագ մատուցել: Պատրիարքի փոխանորդը այս հանգամանքը բացատրել է պատարագի մասնակիցների քանակի նվազմամբ և տարածաշրջանում տիրող իրավիճակով՝ հիշեցնելով, որ 2015 թվականի սեպտեմբերին նախատեսված պատարագը տարածաշրջանում տեղի ունեցող զինված բախումների պատճառով չկարողացան անցկացնել:
Անդրադառնալով Սուրբ Խաչում պատարագներն ավելացնելու որոշմանը՝ Աթեշյանն ասել է. «Առանց այդ էլ պատարագի մասնակիցները տարին 1 անգամ են կարողանում գալ: Նախորդ տարիներին 1000-ից ավել մասնակիցների թիվը նվազել է՝ հասնելով մոտ 500-ի: Այս որոշումը մեզ համար որևէ փոփոխություն չի բերում և պարտադիր բնույթ չունի: Սակայն, եթե արտերկրից ինչ-որ խմբեր գան և մեզ դիմեն պատարագի անցկացման համար, այդ ժամանակ մենք կարող ենք օգտվել մեր այս իրավունքից: Այնուամենայնիվ, մենք ամեն տարի սեպտեմբերի 2-րդ շաբաթվա մեջ պատարագ մատուցելու ենք»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի երկրի կառավարությունը մշակում է բարեփոխումների փաթեթ, որում տեղ են գտել Թուրքիայի ազգային փոքրամասնություններին ուղղված որոշ զիջումներ:
Մասնավորապես, Վանի Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագներն այսուհետև կարող են մատուցվել ոչ թե տարին մեկ անգամ, այլ՝ ըստ անհրաժեշտության, ցանկացած ժամանակ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |