Տարածաշրջան11:44, 19 Հունվար 2016
Իրաքի արտգործնախարար.«Թուրքիայի ներկայությունն արդեն անտանելի է»

Իրաքի արտգործնախարար Իբրահիմ Էլ-Ջաֆերին ընդունել է Բաղդադում ԱՄՆ-ի դեսպան Ստյուարտ Ջոնսին, Ֆրանսիայի դեսպան Մարկ Բարթինիին և Անգլիայի դեսպանի օգնական Բելինդա Լեվիսին: Թուրքական «Milliyet» պարբերականի կայքի տեղեկացմամբ՝ hանդիպման ժամանակ Ջաֆերին անդրադարձել է նաև Թուրքիայի հետ հարաբերություններին:
Իրաքի արտգործնախարարը ցանկություն է հայտնել, որպեսզի նշյալ երեք երկրներն ավելի մեծ աջակցություն ցուցաբերեն Իրաքին: «Իրաքյան տարածքում թուրքական զինուժի գտնվելու հանգամանքը մեծ անհագստություն է պատճառում, դա արդեն անտանելի է»,- հայտարարել է Ջաֆերին:
Արտգործնախարարության տարածած գրավոր հայտարարության համաձայն՝ Ջաֆերին նշել է, որ Իրաքի տարածքում թուրքական ուժերի ներկայությունը ոտնձգություն է երկրի ինքնիշխանության նկատմամբ և ոչ մի կերպ չի տեղավորվում դրացիական հարաբերությունների շրջանակում:
Արտգործնախարարը նաև խնդրել է Անգլիային, Ֆրանսիային և ԱՄՆ-ին ավելի ակտիվ դեր խաղալ Իրաքում թուրքական ներկայությունը դադարեցնելու գործում:
Ըստ Ջաֆերիի՝ իրենք փորձում են խնդիրը հարթել դիվանագիտական ճանապարհով, սակայն թուրքական կողմը դրական մոտեցում չի ցուցաբերում: «Թուրքիան պետք է անմիջապես Իրաքից դուրս բերի իր զինվորներին»,- հավելել է նախարարը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |