Տարածաշրջան12:50, 18 Հունվար 2016
Նախկին գրոհայինը պատմել է Թուրքիա ներմուծված մեծ քանակությամբ ապօրինի զինամթերքի մասին

Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական թևը հանդիսացող «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ»-ի (ԺԻՋ-YPG) նախկին անդամ Օմեր Մամաշը հարցազրույց է տվել թուրքական «Yeni Şafak» թերթին: Մամաշը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ից և եվրոպական երկրներից մեծ քանակությամբ զենք-զինամթերք է մատակարարվել PYD-ին:
Ըստ նրա՝ 8 ամիս առաջ սկսվել է այդ զինամթերքի անօրինական ճանապարհով ներկրումը Թուրքիա, իսկ դրա մի մասը ուղարկվել է Իրաքի Քանդիլ շրջան: Մամաշը հավելել է, որ Քոբանիում և Թել-Աբյադում գտնվող PYD-ականները հրահանգավորվում են Քանդիլում գտնվող PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն- ՔԲԿ) առաջնորդներից:
Ըստ նախկին PYD-ականի՝ զենք ու զինամթերքի ապօրինի տեղափոխման նպատակով նշյալ ժամանակահատվածում Սուրուչում և Քամըշլում սահմանային հատուկ անցակետեր են ստեղծվել: Այդ անցակետերով զինամթերքի տեղափոխումը կատարվել է հիմնականում առավոտյան 03:00-05:00-ի ընթացքում: Իսկ այն ժամանակահատվածներում, երբ սահմանում վեահսկողությունը խստացվել է, PYD-ի զինյալները զենքի տեղափոխման նպատակով հատուկ թունելներ են փորել:
PYD-ի նախկին զինյալը հայտնել է նաև, որ Թուրքիայից եկած ավելի քան 4.000 քաղաքացի հատուկ նախապատրաստում է անցնում Քոբանիում: Նրանց ռազմագիտական կրթությամբ զբաղվում են ԱՄն-ի, Եվրոպայի և Ռուսաստանի մասնագետները: 90 օր տևող վերապատրաստումից հետո գրոհայինների մի մասը մեկնում է ճակատ, իսկ մյուս մասը՝ վերադառնում Թուրքիա: Մամաշն ընդգծել է, որ PYD-ից հեռացող բոլոր զինյալների համար անխտիր մահվան դատավճիռ է կայացվում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |