Քաղաքական09:17, 18 Հունվար 2016
Դավութօղլուն ողջունել է Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն գոհ է Արևմուտքի՝ Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) դեմ նախկինում կիրառված պատժամիջոցներին վերջ դնելու որոշումից:
Թուրքական «Dogan» լրատվական գործակալությունը հայնտում է, որ Դավութօղլուն, Լոնդոն մեկնելուց առաջ օդանավակայանում լրագրողների հարցերին պատասխանելիս, անդրադարձել է Արևմուտքի՝ Իրանի դեմ պատժամիջոցները դադարեցնելու թեմային: Նա նշել է, որ Թուրքիան գոհունակությամբ է ընդունել ինչպես միջուկային պայմանագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները, այնպես էլ պատժամիջոցների դադարեցումը:
Թուրքիայի վարչապետը հույս է հայտնել, որ պատժամիջոցների չեղարկումը մեծ թափ կհաղորդի թուրք-իրանական տնտեսական հարաբերություններին: Դավութօղլուն նշել է, որ ինչպես ամբողջ աշխարհը, այնպես էլ Թուրքիան և Իրանը, պետք է կարևորեն հեռանկարային համատեղ աշխատանքը, ինչը վերջ կդնի տարածաշրջանում տեղի ունեցող բռնություններին ու ճնշումներին:
Թուրքիայի կառավարության ղեկավարի համոզմամբ Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը ճանապարհ է բացում նման հեռանկարի համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |