Իրավական09:40, 18 Հունվար 2016
Էրդողանին «թափթփուկ բռնապետ» անվանելու համար ընդդիմադիր կուսակցապետին մեղադրանք է առաջադրվել

Անկարայի գլխավոր հանրապետական դատախազությունը Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ հետաքննություն է սկսել:
Թուրքական «Hürriyet» թերթի կայքի համաձայն՝ ընդդիմադիր կուսակցապետին մեղադրանք է առաջադրվել՝ «նախագահին հրապարակավ վիրավորելու» համար: Նշվում է, որ անցյալ շաբաթ կայացած կուսակցական նիստի ժամանակ Քըլըչդարօղլուն Ռեջեթ Թայիփ Էրդողանին « թափթփուկ բռնապետ» է անվանել:
Այս մասին մամուլում տեղ գտած լուրերից հետո ԶԼՄ-ների հարցերով զբաղվող հանրապետական դատախազ Քյուրշաթ Քայրալը քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի («Վիրավորանք նախագահին») հատկանիշներով հետաքննություն է սկսել: Ըստ այդ հոդվածի՝ նախագահին վիրավորելու մեջ մեղադրվող անձը կարող է դատապարտվել 1-4 տարվա ազատազրկման, իսկ եթե վիրավորանքը հրապարակայորեն է հասցվել, ապա պատժաչափը մեկ վեցերորդով կարող է ավելացվել:
Ըստ աղբյուրի՝ հարուցված գործը պետք է առաջիկայում ուղարկվի Անկարայի գլխավոր հանրապետական դատախազության խորհրդարանական հանցագործությունների բյուրո:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:
Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |