Հասարակական06:46, 15 Հունվար 2016
Թուրք լրագրողներն աջակցել են խաղաղություն պահանջող գիտնականներին

Թուրքիայում լրագրողները հանդես են եկել հայտարարությամբ՝ աջակցություն հայտնելով թուրք ակադեմիկոսների «Հանուն խաղաղության» նախաձեռնությանը: CNN-ի թուրքական ծառայության տեղեկատվության համաձայն՝ հայտարարությունում մասնավորապես ասված է.
«Մենք աջակցում ենք խաղաղության համար պայքարող այն գիտնականներին, ովքեր հայտարարել են, որ «հանցակից չեն լինելու»: Նրանք ցանկանում են, որ վերջ դրվի բախումներին և վերսկսվի բանակցությունների գործընթացը: Մենք կարծում ենք, որ մարդու իրավունքների, մտքի և խոսքի ազատության առումով վտանգավոր է Թուրքիայի ապագան կերտողներին թիրախ դարձնելը:
Որպես խաղաղություն ցանկացող լրագրողներ՝ մենք հայտարարում ենք, որ զորակցում ենք «հանցակից լինել» չցանկացող գիտնականներին և ցանկանում լրատվությամբ զբաղվել ոչ թե պատերազմական, այլ խաղաղ պայմաններում»:
Թուրքիայի Սիլվան, Սուր, Նուսայբին, Ջիզրե, Սիլոփ շրջաններում տևական ժամանակ շարունակվող պարետային ժամերի և բախումների դեմ որպես բողոքի նշան կյանքի կոչված «Հանուն խաղաղության» նախաձեռնությունն օրերերս հանդես էր եկել հայտարարությամբ:
«Մենք այս մեղքին հանցակից չենք դառնա» կարգախոսը կրող հայտարարության տակ ստորագրել էին աշխարհի 89 համալսարաններում աշխատող 1.128 գիտնական, ինչպես նաև՝ շուրջ 400 աջակից ողջ աշխարհից: Նրանք պահանջել էին անմիջապես դադարեցնել վերը նշված շրջաններում բնակչության հանդեպ կիրառվող բռնություններն ու սահմանափակումները:
Իսկ Էլազըղի Ֆըրաթ համալսարանի մի խումբ ակադեմիկոսներ հայց էին ներկայացրել սահմանադրական դատարան՝ «Հանուն խաղաղության» նախաձեռնության հայտարարության տակ ստորագրած ակադեմիկոսների դեմ՝ նրանց մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու և հօգուտ ահաբեկիչների գործելու մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |