Տնտեսական10:19, 15 Հունվար 2016
Թուրքիայում գործազրկության մակարդակը հասել է 10.5%-ի

2015թ. հոկտեմբերի դրությամբ Թուրքիայում գործազուրկների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 104.000 մարդով՝ հասնելով 3.147.000-ի: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ գործազրկության մակարդակը, այսպիսով, բարձրացել է 0,1 տոկոսով՝ հատելով 10.5 տոկոսի սահմանը:
Ընդ որում, ոչ գյուղատնտեսական ոլորտի գործազրկության մակարդակը ևս աճել է 0.1 տոկոսով՝ կազմելով 12.6 տոկոս: Գործազրկությունը մասնավորապես շատացել է 15-64 տարիքային խմբում, իսկ 15-24 տարիքային խմբում 0.4 տոկոսով նվազել է:
Իսկ աշխատանք ունեցողների թիվը 2015թ. հոկտեմբերի դրությամբ նախորդ տարվա համեմատ ավելացել է 718.000-ով՝ կազմելով 26.856.000: Աշխատողների ընդհանուր տոկոսն, այսպիսով, ավելացել է 0.5 միավորով՝ հասնելով 46.2 տոկոսի:
2015թ. հոկտեմբերի դրությամբ 822.000-ով ավելացել է նաև Թուրքիայի աշխատունակ քաղաքացիների թիվը՝ հասնելով 30.003.000-ի: Այսինքն, բնակչության աշխատունակության մակարդակն ավելացել է 0.6 տոկոսով՝ կազմելով 51.6 տոկոս: Ընդ որում, տղամարդկանց շրջանում աշխատուժը կազմում է 71.9 տոկոս, իսկ կանանց շրջանում՝ 31.8 տոկոս:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալներով՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի:

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |