• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
20 Օգոստոս, 2025
Չորեքշաբթի 21:56
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական07:13, 13 Հունվար 2016

Ընդդիմադիր կուսակցապետը մեղադրել է հետախուզությանը՝ Ստամբուլի ահաբեկչությունը չկանխելու համար

Ընդդիմադիր կուսակցապետը մեղադրել է հետախուզությանը՝ Ստամբուլի ահաբեկչությունը չկանխելու համար

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում տեղի ունեցած պայթյունի առթիվ քննադատել է երկրի իշխանություններին և հետախուզական համակարգի գործունեությունը: Թուրքական «Hürriyet»-ի տեղեկացմամբ՝ ԺՀԿ խորհրդարանական խմբակցությունում ելույթ ունեցած Քըլըչդարօղլուն մասնավորապես ասել է.

«Որտե՞ղ էր ձեր հետախուզությունը: Այդ հետախույզները զբաղված են միայն մեզ հետևելով, դրա համար էլ ահաբեկիչներին հետևելու ժամանակ չունեն: Ամոթ է: Ստամբուլում՝ զբոսաշրջության սրտում, մահապարտը պայթյուն է իրականացնում և դուք ոչինչ չեք կարողանում ձեռնարկել: Այս կառավարությունը չի կարող կառավարել Թուրքիան: 21-րդ դարում հնարավոր չէ Թուրքիան կառավարել 3-րդ կարգի մասնագետներով: Եթե չեք կարողանում ղեկավարել, հեռացեք, թող գան նրանք, ովքեր կարող են ղեկավարել»:

Քըլըչդարօղլուն քննադատաբար է մոտեցել այն իրողությանը, որ Սուլթանահմեթի պայթյունից շատ չանցած լրատվամիջոցներին արգելվեց լուսաբանել դեպքը: Ըստ նրա՝ կառավարությունը չպիտի որոշի, թե հանրությունը ինչ չափով պետք է տեղեկացված լինի:

Ընդդիմադիր կուսակցապետը հիշեցրել է, որ Թուրքիան մամուլի ազատության տեսակետից աշխարհում 149-րդ տեղն է զբաղեցնում և լրագրողների նկատմամբ բռնությունները բացահայտ բնույթ են կրում երկրում:

«Նույնիսկ Աֆղանստանում ու Նիգերիայում մամուլն ավելի ազատ է, քան Թուրքիայում»,- նշել  է Քըլըչդարօղլուն՝ քննադատելով նաև երկրի դատաիրավական համակարգի գործունեությունը:

Հիշեցնենք, որ հունվարի 12-ի առավոտյան Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 10 քաղաքացի է զոհվել, ևս 15-ը վիրավորվել են: Ականատեսների վկայությամբ՝ պայթյունի հետևանքով հիմնականում տուժել է տարածքում գտնվող գերմանացի զբոսաշրջիկների խումբը: 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան 2026-ին կհյուրընկալի ՆԱՏՕ գագաթնաժողովը
17:05, 20 օգոս
Թուրքիան 2026-ին կհյուրընկալի ՆԱՏՕ գագաթնաժողովը

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետի հետ
16:43, 20 օգոս
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետի հետ

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույց
15:07, 20 օգոս
Տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույց

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»
Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)
Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա
Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում
Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում

Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}