• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Հունիս, 2025
Երկուշաբթի 04:30
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան08:29, 13 Հունվար 2016

Թուրքիայում 5 տարում 7 կոտորած, 537 զոհ, 0 հրաժարական. ո՞վ է մարդասպանը

Թուրքիայում 5 տարում 7 կոտորած, 537 զոհ, 0 հրաժարական. ո՞վ է մարդասպանը

Վերջին 5 տարում Թուրքիայում 7 զանգվածային սպանդ է տեղի ունեցել, որոնց հետևանքով զոհվել է 537 մարդ: Թուրքական ընդդիմադիր «Sendika.org» լրատվակայքը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ չնայած այս վիճակագրությանը՝  դեպքերից և ոչ մեկը չի ուղեկցվել որևէ պատասխանատու պաշտոնյաի պաշտոնաթողությամբ: Փոխարենը ամեն անգամ լրատվամիջոցների նկատմամբ լուսաբանման սահմանափակումներ են կիրառվել:

«5 տարում 7 կոտորած, 537 զոհ, 0 հրաժարական. ո՞վ է մարդասպանը» հարցադրում-վերնագրով հոդվածում թուրքական կայքը մանրամասնորեն անդրադարձել է զանգվածային սպանդի վերոհիշյալ 7 դեպքերին: Իսկ Էրդողանի և հարկադրաբար լռեցվող մամուլի խորհրդանշական նկարով աղբյուրը ըստ էության մատնանշում է գլխավոր մեղավորին և մարդասպանին:

ԱՌԱՋԻՆ

2011թ. դեկտեմբերի 28-ին թուրքական ռազմաօդային ուժերը ռմբակոծեցին Իրանին սահմանակից Շըրնաք նահանգի Ուլուդերե շրջանի հարակից տարածքը, ինչի հետևանքով 34 խաղաղ բնակիչ զոհվեց՝ բոլորն էլ քուրդ: Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհակալություն հայտնեց  թուրքիայի զինված ուժերին: Դեպքի առթիվ որևէ պաշտոնաթողություն, հրաժարական չեղավ: Իսկ մամուլին արգելվեց լուսաբանել դեպքը:

ԵՐԿՐՈՐԴ

2013թ. մայիսի 11-ին Սիրիայի հետ սահմանակից Ռեյհանլը շրջանում տեղի ունեցած պայթյունների հետևանքով սպանվեց 54 խաղաղ բնակիչ: Քաղաքական պատասխանատուներից որևէ մեկը հրաժարականի դիմում չներկայացրեց: Դեպքի լուսաբանումն արգելվեց:

ԵՐՐՈՐԴ

2014թ. մայիսի 13-ին Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմա շրջանի վթարված ածխահանքում հրդեհի հետևանքով կյանքից հեռացավ 301 հանքափոր: Քաղաքական պատասխանատուներից որևէ մեկը հրաժարական չտվեց: Դեպքի լուսաբանումը կրկին արգելվեց:

ՉՈՐՐՈՐԴ

2015թ. հունիսի 5-ին Դիարբեքիրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվեց քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) 5 ներկայացուցիչ: Վիրավորվեց ավելի քան 400 քաղաքացի: Պետպաշտոնյաներից որևէ մեկը հրաժարական չտվեց: Դրա փոխարեն մամուլին դարձյալ արգելվեց լուսաբանել դեպքը:

ՀԻՆԳԵՐՈՐԴ

2015թ. հուլիսի 20-ին Շանլըուրֆա նահանգի Սուրուչ շրջանում մահապարտի իրականացրած պայթյունին զոհ գնաց 33 քաղաքացի, եղան 100-ից ավելի վիրավորներ: Պատկերը նույնն էր՝ մամուլը ստիպողաբար լռեց, որևէ պատասխանատու անձ չհեռացավ իր զբաղեցրած պաշտոնից:

ՎԵՑԵՐՈՐԴ

2015թ. հոկտեմբերի 10-ին Անկարայի երկաթուղային կայարանի հարակից հրապարակում իրարահաջորդ 2 ուժգին պայթյունների հետևանքով սպանվեց 100 խաղաղ բնակիչ: Պաշտոնաթողություն դարձյալ չեղավ, իսկ դեպքի պատշաճ լուսաբանումը, ինչպես միշտ, արգելվեց:

ՅՈԹԵՐՈՐԴ

2016թ. հունվարի 12-ին Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում մահապարտի իրականացրած պայթյունից 10 մարդ զոհվեց, որոնցից 8-ը՝ Գերմանիայի քաղաքացի: Եվս 15-ը վիրավորվեցին: Քաղաքական պատասխանատուների շրջանում կրկին լռություն է, մինչդեռ պայթյունից 1 ժամ անց մամուլին արգելվեց  դեպքի մանրամասների վերաբերյալ հրապարակումներ անել:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում կայացել է հայ և թուրք նախարարների հանդիպումը (Լուսանկարներ)
17:56, 27 հուն
Ստամբուլում կայացել է հայ և թուրք նախարարների հանդիպումը (Լուսանկարներ)

Դավիթ Խուդաթյանը և Ալփարսլան Բայրաքթարը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև էներգետիկ համագործակցության հնարավորությունները։

Թուրքիան ողջունել է Իսրայելի և Իրանի միջև հրադադարի հաստատումը
15:48, 24 հուն
Թուրքիան ողջունել է Իսրայելի և Իրանի միջև հրադադարի հաստատումը

«Մենք կողմերին կոչ ենք անում լիակատար պահպանել հրադադարն առաջիկա ճգնաժամային ժամանակահատվածում»։

Թուրքիայի օդային տարածքը չի օգտագործվել ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածելու համար
10:56, 24 հուն
Թուրքիայի օդային տարածքը չի օգտագործվել ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածելու համար

Թուրքիայի նախագահականը հանդես է եկել հերքող տեղեկատվությամբ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}