07:43, 11 Հունվար 2016
Թուրք հաքերները ռուսական կայքերում Էրդողանի և սուլթան Ֆաթիհի նկարներն են տեղադրել

Սիրիա-Թուրքիա սահմանին թուրքական օդուժի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումից հետո ստեղծված ռուս-թուրքական լարվածությունը դրսևորվեց նաև փոխադարձ կիբեր հարձակումների տեսքով:
Թուրքական «Haberler.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ վերջին շրջանում «Skorsky» և «Türk Hack Team» ծածկանվամբ հայտնի թուրք հաքերները «Էրթուղրուլ» և «Ֆաթիհ» կոչվող գործողությունների շրջանակներում բազմաթիվ կիբեր հարձակումներ են իրականացրել Ռուսաստանի դեմ: Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի հասարակական կազմակերպություններին և ազգային անվտանգության գաղտնի համակարգին պատկանող շուրջ 2.300 կայք թուրք հաքերների կողմից նմանատիպ հարձակումների է ենթարկվել: Կայքերի մի մասը ժամանակավորապես անհասանելի է դարձել, իսկ որոշ կայքեր ընդհանրապես դադարեցրել են իրենց գործուներությունը:
Թուրք հաքերների պնդմամբ՝ կիբեր հարձակման ենթարկված կայքերի մեծ մասն իրենց սովորական տեսքի փոխարեն այցելուներին ներկայացել են Էրդողանի կամ սուլթան Ֆաթիհ Մեհմեդի լուսանկարով և թուրքական ռազմական քայլերգով: Թուրքական կողմը հայտարարում է, որ այս գործողություններից հետո մեկ շաբաթվա ընթացքում ռուս հաքերները դարդարեցրել են հարձակումները թուրքական կայքերի վրա:
Աղբյուրը նշում է, որ «Skorsky» ծածկանվամբ հայտնի թուրք հաքերը 26 տարեկան է և գործում է ինքնություն, սեփական նախաձեռնությամբ՝ առանց թուրքական պետության կամ որևէ պետական կառույցի հետ համագործակցության:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |