Տնտեսական10:26, 11 Հունվար 2016
Թուրքական լիրան կրկին արժեզրկվել է

Թուրքական լիրան արժեզրկվել է՝ գրանցելով այս տարվա ամենամեծ անկումը: Թուրքական «Haberler» լրատվական կայքը գրում է, որ լիրայի աժեզրկման վրա ազդել են Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների սրումը և չինական ֆինանսական բորսաներում գների անկումը: Կայքը գրում է, որ հունվարի 11-ի առավոտյան 1 դոլարի արժեքը կազմել է 3.0447 թուրքական լիրա: Եվրոյի արժեքը նույնպես բարձրացել է՝ կազմելով 3.30 լիրա:
Նշենք, որ թուրքական լիրայի ամենամեծ անկումը (1 դոլարը կազմել էր 3.0750 լիրա) եղել էր նախորդ տարվա սեպտեմբերի 24-ին՝ պայմանավորված երկրում խորհրդարանական ընտրություններից հետո առաջացած լարվածությամբ և տարածաշրջանային խնդիրների ազդեցությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալներով՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի:

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |