Քաղաքական13:46, 11 Հունվար 2016
Թուրք գործիչը պահանջում է գլխավոր ընդդիմադիր կուսակցապետի հրաժարականը

Թուրքիայի «Նախկին դատավորների ու դատախազների միության» նախագահ Օմեր Ֆարուք Էմինաղաօղլուն պատրաստվում է դիմել երկրի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) անդամներին` կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին կուսակցությունից հեռացնելու պահանջով:
Էմինաղաօղլուն իր պահանջի համար բավական ուշագրավ հիմնավորում է նորկայացրել: Այն է` 1975 թվականին Քըլըչդարօղլի աջակցությամբ չեղյալ է հայտարարվել դրանից մեկ տարի առաջ ընդունված մի որոշում, որը նախատեսում էր ուրբաթօրյա աղոթքի ժամերին հասարակական ու պետական աշխատողներին ազատել աշխատանքային պարտականություններից: Պետական խորհուրդն այն ժամանակ այդ որոշման չեղարկումը հիմնավորել է աշխարհիկության սկզբունքին հակասելու պատճառաբանությամբ:
Ըստ թուրքական «Anadolu» լրատվական գործակալության` Էմինաղաօղլուն հայտարարել է, որ ուրբաթօրյա աղոթքի ժամանակ մարդկանց աշխատանքային պարտականություններից չազատելը հակասում է վերջիններիս կրոնական ազատություններին ու պահանջել է Քըլըչդարօղլուի և մի շարք այլ կուսակցական գործիչների հրաժարականը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |