10:02, 31 Դեկտեմբեր 2015
Թուրքիայի 18 շրջանում հայտարարված պարետային ժամը կքննարկվի եվրադատարանում

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) փոխնախագահ Մերալ Դանըշ Բեշթաշը երկրում հաճախակի հայտրարավող պարետային ժամերի հարցը բարձրացնելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ): Ինչպես իրազեկում է թուրքական «haber-t32» լրատվամիջոցը, Բեշթաշը նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ նրա հայցը մերժել էր Թուրքիայի Սահմանադրական դատարանը: Ըստ նրա` այդ քայլով խախտվել են պարետային ժամ հայտարարված շրջաններում ապրող մարդկանց ազատության և արժանապատվության իրավունքները: Ըստ ԺԴԿ-ի փոխնախագահի` այդ շրջանների բնակիչները ենթարկվել են նաև մի շարք բռնությունների:
Բեշթաշի ՄԻԵԴ ներկայացրած դիմումի մեջ նշված է, որ սկսած 2015թ. օգոստոսի 16-ից մինչև օրս Թուրքիայի 18 շրջաններում 54 անգամ պարետային ժամ է հայտարարվել: Նա պահանջել է, որպեսզի թուրքական իշխանությունները նյութական և բարոյական փոխհատուցում իրականացնեն, պատճառած վնասների համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |