Միջազգային08:44, 29 Դեկտեմբեր 2015
Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորելուն միտված բանակցությունները շարունակվում են

Իսրայելի Վարչապետ Բենյամին Նեթանյահուի անձնական ներկայացուցիչ, արտաքին գործերի նախարարության համակարգող Դորե Գոլդը հայտարարել է, որ ներկայում հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ Թուրքիայի և Իսրայելի միջև ինտենսիվ բանակցություններ են տեղի ունենում:
Թուրքական «Doğan» լրատվական գործակալությունը, հղում անելով հրեական «Jerusalem Post» թերթին, մեջբերել է հրեա պաշտոնյայի խոսքերը. «Կան թեմաներ, որոնց շուրջ արդեն համաձայնության ենք հասել, որոշ թեմաների շուրջ էլ դեռ շարունակվում են բանակցությունները, սակայն գործերը ճիշտ ուղղությամբ են առաջ գնում»:
Գոլդը նշել է, որ տարածաշրջանում տնտեսական և անվտանգության ոլորտներում տեղի ունեցող զարգացումները 2 երկրների շահերը իրար են կապում:
«Հավատում եմ, որ համաձայնությունը հեռու չէ, սակայն վերջնական համաձայնության համար կոնկրետ ամսաթիվ չեմ կարող նշել: Տարածաշրջանում տիրող իրավիճակը մեզ համաձայնությունից բացի այլ ընտրություն չի թողում»,- ասել է Իսրայելի վարչապետի անձնական ներկայացուցիչը:
Թուրքական գործակալությունն էլ հիշեցրել է, Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընի հայտարարությունը, ով ասել էր, որ հարաբերությունների կարգավորման համար ներողությունից բացի թուրքական կողմը Իսրայելից պահանջում է «Մավի Մարմարա»-ի միջադեպի զոհերի համար փոխհատուցում և Գազայի հատվածի ապաշրջափակում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները սրվել էին «Մավի Մարմարա» նավի միջադեպից հետո: Իսրայելցի զինվորները 2010 թ-ի մայիսի 31-ին հարձակվել էին թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա, որը միջազգային մարդասիրական նավաշարասյան կազմում օգնություն էր փոխադրում Պաղեստինի Գազայի հատված: Թել Ավիվը պահանջել էր նավի վրա բեռների ստուգում անցկացնել: Երբ նավի անձնակազմը հրաժարվել էր ենթարկվել պահանջին, իսրայելցի զինվորների հարձակման էին անցել: Հարձակման հետևանքով զոհվել էր Թուրքիայի 9 քաղաքացի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։

Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։

Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |