Տարածաշրջան09:45, 25 Դեկտեմբեր 2015
Թուրքիայում ակտիվորեն զարգանում է ռազմական անօդաչու սարքերի արդյունաբերությունը

Համաձայն Թուրքիայի ռազմական արդյունաբերության վարչության պետ Իսմաjիլ Դեմիրի՝ Թուրքիան անօդաչու թռչող սարքերի արտադրության և կիրառման առումով այս շուկայում առաջատար երկրների շարքում է: Ըստ թուրքական «Yeni Şafak» թերթի կայքի՝ անօդաչու սարքերին նվիրված քննարկման ժամանակ Դեմիրը, մասնավորապես, տեղեկացրել է, որ նախատեսվում է նշյալ սարքերի օգտագործումը ոչ միայն ռազմաօդային գործողությունների շրջանակներում, այլև ցամաքային, ծովային և ստորջրյա միջավայրերում:
Իսկ թուրքական «BAYKAR» մեքենաշինական ընկերության տնօրեն Հալուք Բայրաքթարը նշել է, որ 2005թ. Թուրքիայի ռազմական արդյունաբերության վարչության պատվերով ընկերությունում նախագծվել է երկու ռազմական անօդաչու սարքեր: Մինչ օրս արտադրվել և վաճառվել է BAYKAR-ի արտադրած «մինի անօդաչուների» 164 օրինակ, որոնք գրեթե բացառապես թուրքական տեխնոլոգիաներով են պատրաստվել և օժտված են տեղական արդյունաբերությանը բնորոշ առանձնահատկություններով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |