Քաղաքական11:52, 22 Դեկտեմբեր 2015
Թուրք ընդդիմադիր գործիչ. «Թուրքիան գաղափարապես, գործնականում և ֆիզիկապես մասնատման եզրին է»:

Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) ղեկավար Դևլեթ Բահչելին մեկնաբանություններ է արել Թուրքիայի արևելքում և հարավ-արևելքում տեղի ունեցող բախումների և Թուրքիայի ղեկավարների վարած արտաքին և ներքին քաղաքականության վերաբերյալ:
Բահչելին խստորեն քննադատել է Թուրքիայի՝ Իսրայելի հետ հարաբերությունների բարելավելու միտումը՝ հիշեցնելով, որ դեռ մինչև երեկ Իսրայելը թշնամի երկիր էր համարվում Թուրքիայի համար, իսկ հիմա հանկարծ բարեկամ է դարձել:
«Մի՞թե դա Էրդողանը չէր, որ ասում էր, թե իր պաշտոնավարման ընթացքում Իսրայելի հետ երբեք դրական քայլեր չեն դիտարկվելու: Միջազգային ուժերի պարտադրմամբ Իսրայելի հետ մտերմացող ԱԶԿ-ն («Արդարություն և զարգացում կուսակցություն»- AKP) իսկական հիսաթափություն է»- ասել է թուրք ընդդիմադիր գործիչը:
Ըստ Բահչելիի՝ Թուրքիայի տնտեսությունը մեծ վնասներ է կրել սիրիացի փախստականներին աջակցելու հետևանքով: Բացի այդ, Թուրքիայի որոշ շրջաններում տևական զինված բախումներ են ընթանում, տեղաբնակները լքում են իրենց բնակավայրերը: Այս ամենից ԱՇԿ առաջնորդը եզրակացնում է. «Թուրքիան գաղափարապես, գործնականում և ֆիզիկապես մասնատման եզրին է»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |