Տարածաշրջան09:33, 21 Դեկտեմբեր 2015
Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտնում է PKK-ի 80 զինյալի սպանության մասին

Դեկտեմբերի 19-ին Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) գրոհայինների դեմ իրականացված օպերացիաների ընթացքում ընդհանուր առմամբ սպանվել է 80 հոգի: Նշենք, որ քուրդ զինյալներին Անկարան համարում է ահաբեկիչներ, իսկ PKK-ին՝ ահաբեկչական կառույց:
Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությամբ տեղեկացվում է, որ Ջիզրե շրջանում իրականացված վերջին օպերացիաի ընթացքում սպանվել 11 քուրդ զինյալ: Ի դեպ, այդ հայտարարությունը տեղադրված էր կայքի «Ներքին կարևոր իրադարձություններ» բաժնում:
Շընրաք նահանգի մեկ այլ Սիլոփի շրջանում շարունակվող թուրք-քրդական բախումների ժամանակ, ըստ պաշտոնական տեղեկատվության, վնասազերծվել է 1 զինյալ: Իսկ Դիարբեքիր նահանգի Սուր շրջանում էլ թուրքական ուժերը սպանել են 6 քուրդ գրոհայինի:
Հայտարարության մեջ նշվում է, որ ընդհանուր առմամբ վերջին օրերին թուրք ուժայինների իրականացրած օպերացիաների ընթացքում սպանվել է PKK-ի 80 զինյալ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |