Քաղաքական07:59, 19 Դեկտեմբեր 2015
Դավութօղլու. «Պուտինի հայտարարություններին լուրջ չեմ վերաբերվում»

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ռուսաստանի նախագահի՝ Թուրքիայի վերաբերյալ վերջին հայտարարություններին: Թուրքիայի վարչապետը կոշտ արձագանքելով Պուտինի հայտարարություններին, ասել է, որ այդ խոսքերը լուրջ չի ընդունում: Այս մասին հայտնում է թուրքական «Haberler» լրատվական կայքը:
«Պուտինի խոսքերում սովետական մտածելակերպ եմ տեսնում: Հավանաբար նա դեռ ԿԳԲ-ական օրերում է մնացել: Սակայն ԿԳԲ-ական քարոզչության ժամանակներն անցել են: Նրա ասածներին ի պատասխան ես միայն ժպտում եմ, իսկ դրանք լուրջ ընդունելը վիրավորական կլինի:» - ասել է Թուրքիայի վարչապետը:
Հիշեցնենք, որ Դեկտեմբերի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամենամյա ասուլիսի ժամանակ մի շարք հայտարարություններ էր արել Թուրքիայի ղեկավարության հասցեին: Նա ասել էր, որ Թուքիայի իսլամացումը տեսնելով՝ « Աթաթուրքը գերեզմանում 10 անգամ կպտտվեր»: Այնուհետև Պուտինը պնդել էր, որ է Թուրքիան, նավթի առևտուր է անում Իսլամական պետության հետ և ԱՄՆ-ին հաճոյանալու համար լիզում է նրա համապատասխան տեղը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |