Մշակութային07:44, 18 Դեկտեմբեր 2015
Արևմտահայ գրող Զաբել Եսայանի գրքի հիման վրա Ստամբուլում պիես է բեմադրվել

Հայ գրող Զաբել Եսայանի «Զենքերի այգիները» գրքի հիման վրա Ստամբուլում պիես է բեմադրել: Թուրքական «Dicle» լրատվական գործակալության տեղեկության համաձայն՝ ներկայացումը բեմադրվել է Ստամբուլի Բոսֆորյան համալսարանի «Garanti» մշակույթի կենտրոնում: Զաբել Եսայանի գիրքն անդրադարձ է 1880-ականների, այսինքն՝ օսմանյան շրջանի Ստամբուլի առօրյաին և ժամանակի քաղաքական-հասարակական զարգացումներին: Գրքի հերոսուհին հասարակության կողմից ճնշումների ենթարկված և հարկադրաբար տանը փակված մի կին է:
Ինչպես գիրքը, այնպես էլ նրա հիման վրա ստեղծված պիեսը, մեկ անգամ ևս ի ցույց են դնում Օսմանյան Թուրքիայում կանանց, մասնավորապես հայ կանանց և ընդհանրապես հայ ազգի նկատմամբ գերիշխող խտրական ու բռնի վերաբերմունքը: Պիեսը նաև ապացուցում է, որ օսմանյան ժամանակներից մինչև օրս Թուրքիայում կանանց և հայերի վիճակն առանձնապես չի փոփոխվել:
Զաբել Եսայանը ծնվել է 1878թ.՝ Ստամբուլում: Գրականություն և փիլիսոփայություն է ուսումնասիրել Փարիզի Սորբոնի համալսարանում: 1908թ. վերադարձել է Ստամբուլ, իսկ հաջորդ տարի ուղևորվել Կիլիկիա: Իր ստեղծագործություններում հաճախակի անդրադարձել է Ադանայի կոտորածներին:
Ինչպես նկատել է տալիս թուրքական «Dicle» գործակալությունը՝ «Զաբել Եսայանը Հայոց ցեղասպանության ժամանակ աքսորվածների ցուցակում ներառված միակ հայ կին մտավորականն էր»: 1933թ. Եսայանը հաստատվել է Սովետական Հայաստանում, մասնակցել Մոսկվայում կայացած Սովետական գրողների միության առաջին համաժողովին: Մահացել է 1943թ. Սիբիրում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |