Տարածաշրջան07:05, 18 Դեկտեմբեր 2015
Սիրիայի տարածքից կրակ են բացել Թուրքիայի ուղղությամբ

Թուրքիայի հարավային սահմանամերձ Հաթայ (Ալեքսանրեթ) նահանգի Յայլադաղը շրջանում գտնվող Չամլըթեփե զինվորական պահակակետի ուղղությամբ Սիրիայի Քեսաբ քաղաքի մերձակայքից կրակ է բացվել:
Ինչպես իրազեկում է «haberler» լրատվական կայքը, սիրիացի զինվորները գնդացիրներով ավելի քան 20 անգամ կրակել են թուրքական սահմանի ուղղությամբ:
Թուրք սահմանապահները դիմել են պատասխան գործողությունների: Փոխհրաձգության հետևանքով զոհեր և վիրավորներ չեն գրանցվել:
Թուրքական աղբյուրը նշում է, որ կրակ բացողները եղել են Սիրիայի կառավարական ուժերը: Նշենք, որ այս պահի դրությամբ Քեսաբ քաղաքն ամբողջովին վերահսկում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |