Քաղաքական07:56, 14 Դեկտեմբեր 2015
Չավուշօղլուն Էգեյան ծովի միջադեպի մասին. «Իրականությունը պարզելուց հետո հայտարարություն կանենք»

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է Էգեյան ծովում տեղի ունեցած միջադեպին, երբ ռուսական ռազմանավը նախազգուշական կրակ էր բացել թուրքական ձկնորսական նավի վրա:
Հռոմում ընթացող Լիբիայի հարցերով միջազգային համաժողովից հետո Չավուշօղլուն թուրք լրագրողներին հայտնել է, որ թուրքական կողմը բոլոր տեղեկությունները ստանալուց և իրականությունը պարզելուց հետո անհրաժեշտ հայտարարությամբ հանդես կգա: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Doğan» լրատվական գործակալությունը:
«Ռուսական կողմի հայտարարությանը ծանոթ ենք: Այժմ պարզել ենք, թե որ ձկնորսական նավն է եղել: Ձկնորսի հետ հանդիպումից հետո, երբ պարզենք, թե դեպքն ինչպես է տեղի ունեցել, անհարժեշտ հայտարությունը կանենք»,- վստահեցրել է Թուրքիայի արտգործնախարարը՝ կրկնելով, որ Թուրքիան դեմ է լարվածության ավելացմանը և կողմ՝ այդ լարվածությունը երկխոսությամբ մեղմելուն:
Տեղեկացնենք, որ դեկտեմբերի 13-ին ռուսական ռազմանավերից մեկը Էգեյան ծովում նախազգուշական կրակ է բացել թուրքական մի ձկնորսական նավի վրա, որպեսզի խուսափի նրա հետ բախումից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |