Տարածաշրջան11:24, 14 Դեկտեմբեր 2015
Թուրքական զորքերը վերադասավորման նպատակով հեռացել են Իրաքի Բաշիքա շրջանից

Իրաքի Բաշիքա շրջան ներխուժած թուրքական զորքերի զգալի մասը տեղաշարժվել են Հյուսիսային Իրաքի մեկ այլ տարածք: Թուրքական «haberler» լրատվամիջոցի փոխանցմամբ` դեկտեմբերի 14-ին թուրքական 10-12 զինմեքենաներ, զորքերի և տանկերի հետ միասին շարժվել են դեպի հյուսիս: Այժմ Բաշիքա շրջանում մնացել է թուրքական փոքրաթիվ մեկ ջոկատ:
Թուրքական աղբյուրը հղում անելով իր ռազմական աղբյուրներին, նշում է, որ թուրքական զորքերը հեռացել են նոր առաջադրանքներ և համակարգումներ ստանալու համար:
Առայժմ պաշտոնական Անկարայի կողմից, զորքերի տեղափոխման վերաբերյալ որևէ հայտարարություն, կամ մեկնաբանություն չի արվել:
Նշենք, որ մի քանի օր առաջ թուրքական զորաջոկատները առանց Իրաքի կենտրոնական իշխանություններ թույլտվության ներխուժել են Իրաքի Քուրդիստանի Մոսուլ քաղաքից 30 կմ հեռավորության վրա գտնվող Բաշիքա շրջան ու հաստատվել են ավելի վաղ թուրքերի կողմից հիմնած ռազմակայանում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |