• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
12 Մայիս, 2025
Երկուշաբթի 03:39
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

08:31, 08 Դեկտեմբեր 2015

Թուրք հաքերը հայտարարել է, թե հայկական կայքեր է կոտրում

Թուրք հաքերը հայտարարել է, թե հայկական կայքեր է կոտրում

Skorsky կեղծանվամբ ներկայացող թուրք հաքերը (ցանցահեն) հայտարարություն է տարածել, ըստ որի, կոտրել է Հայաստանի Հանրապետության ՄԱԿ-ի (Միացյալ Ազգերի կազմակերպության) պաշտոնական կայքէջը (http://www.multimedia.gov.am) և  կրթության նախարարության կայքը: Բայց որպես նախարարության կայք հաքերը նշել է www.auna.am հղումը, որը ոչ թե ՀՀ կրթության և գիտության նախարարության, այլ  ՄԱԿ-ի հայկական ասոցացիայի կայքն է: Այս պահին վերոնշյալ կայքերը հասանելի են և գործում են:

Ըստ թուրքական «milliyet» թերթի կայքի` որպես  հայկական կայքերի կոտրման պատճառ առաջ է քաշվում դեկտեմբերի 5-ին հայ-ադրբեջանական սահմանագծում  սպանված ադրբեջանցի զինվորի հանգամանքը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Ադրբեջանի Տերտերի շրջանի հատվածում, սպանվել էր Ադրբեջանի բանակի ավագ լեյտենանտ, 1988թ. ծնված Մոլլաև Աբդուլլա Մոլլա օղլուն:

Աղբյուրի համաձայն՝ թուրք հաքերը, կոտրելով նշյալ կայքերը, տեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Օսմանյան Մեհմեդ Ֆաթիհ երկրորդի  լուսանկարները, որի տակ պատկերված է թուրք-ադրբեջանական եղբայրությունը խորհրդանշող ձեռքսեղմում:

Լուսանկարի ամենաստորին հատվածում հետևյալ գրությունն է տեղադրվել. «Թուրքիան Ադրբեջան է, Ադրբեջանը` Թուրքիա»:

Նշյալ լուսանկարի հետ կապված հայտարարություն է արել հենց ինքը թուրք հաքերը, որում ասված է. «Ադրբեջանցի եղբայրները թող լավ իմանան, որ մենք միշտ իրենց կողքին ենք: Ռուսաստանի և Հայաստանի հետ մեր էլեկտրոնային պատերազմը մեծ թափով շարունակվելու է:»

Skorsky կեղծանվամբ թուրք հաքերը ավելի վաղ  հայտարարել էր, որ կոտրել է 100-ավոր ռուսական կայքեր: Որպես վերջիններիս կոտրման պատճառ,  առաջ էր քաշվել Սիրիայում թուրքմենական  գյուղերի ուղղությամբ  ռուսական ավիահարվածները:

Աղբյուր`    Ermenihaber.am

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}