Տարածաշրջան07:29, 03 Դեկտեմբեր 2015
Քուրդ գրոհայինները Մարդինում հարձակվել են զինմքենայի վրա. կա 1 զոհ և վիրավորներ

Թուրքիայի քրդաբնակ Մարդին նահանգում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների կողմից տեղադրված ռումբ է պայթել:
Թուրքական «haberler» լրատվամիջոցի հաղորդմամբ` այդժամ ճանապարհով անցնելիս եղել զինվորական մեքենա: Պայթյունի հետևանքով զոհվել է թուրքական բանակի 1 պայմանագրային զինծառայող: Մեքենայում գտնվող 5 զինվոր էլ վիրավորվել է: Վիրավորվել է նաև 3 քաղաքացիական անձ, երբ ավտոմեքենայով երթևեկելիս են եղել այդ ժամանակ:
Նշվում է, որ ռումբը տեղադրվել է նախապես և պայթել է հեռակառավարման վահանակի միջոցով: ՔԲԿ-ականները ռումբը տեղադրել էին Մարդին-Միդյաթ մայրուղու վրա: Այն բանից հետո, երբ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, թուրքական անվտանգության ուժերը մայրուղին փակել են և իրականացնում են լայնամաշտաբ օպերացիա:
Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբն էլ հայտարարություն է արել, որոնց համաձայն վիրավոր զինվորների կյանքին վտանգ չի սպառնում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |