Տարածաշրջան06:50, 02 Դեկտեմբեր 2015
Վերջին 8 ամսում ԻՊ-ն արդեն 800 մլն դոլարի նավթ է վաճառել Թուրքիային

Իրանի Իսլամական Հանրապետութունում (ԻԻՀ) և Իրաքում մի շարք ազդեցիկ դեմքերի կողմից հայտարարություններ են հնչեցվել, ըստ որոնց, Թուրքիան նավթ է գնում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալներից: ԻՆչպես տեղեկացնում է թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթը, նման հայտարարություն են իրանական «Նավթ, գազ և նավթաքիմիական արտադրանք արտահանողների միության» նախագահ Հասան Թաջիքը և Իրաքի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մուվաֆաք Ռուբային:
Մասնավորապես Թաջիքն Իրանի մայրաքաղաք Թեհրանում մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ Թուրքիան իր նավթային կարիքների մի մասը հոգում է ԻՊ-ից գնած էներգակիրներով:
«ԻՊ-ը մեկ օրում 700-800 հազար բարել նավթը կես գնով Թուրքիային է վաճառում»:
Նա նաև հավելել է, որ հենց այդ պատճառով է նվազել է Իրանից նավթի արտահանում դեպի Թուրքիա: Իսկ Ռուբային, նշելով, որ նավթային առևտուրը օդի պես անհրաժեշտ է ԻՊ-ին, ու եթե դադարեցվի ապա ահաբեկիչները պարզապես «կխեղդվեն»: Նրա հաղորդած տեղեկության համաձայն՝ սև շուկայում վերջին 8 ամսում ԻՊ-ը արդեն 800 մլն դոլարի նավթ է վաճառել Թուրքիային:
Ռուբային ընդգծել է, որ այդ տարածքների սև շուկայում տեղի ունեցող առևտուրն լիովին գտնվում է թուրքական հետախուզության և ոստիկանության վերոհսկողության տակ: Որպես Թուրքիայի և ԻՊ-ի միջև եղած կապի ապացույց՝ Ռուբային առաջ է քաշել այն փաստը, որ ԻՊ-ի վիրավոր զինյալներին բժշկական օգնություն է տրամադրվում Ստամբուլի հիվանդոնացներում:
Հիշեցնենք, որ ԻՊ-ի և Թուրքիայի նավթային առևտրի մասին վերջերս անընդհատ խոսում է նաև Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որպես այլընտրանքային ուղիներ դիտարկվել են Հունաստանի և Բուլղարիայի օդային տարածքները:
Հարձակումն կատարած անձը ձերբակալվել է: Դեպքի հանգամանքները պարզվում են:
JINSA-ի զեկույցում ընդգծվել է, որ Թուրքիան կործանիչների ձեռքբերման տեսանկյունից վստահելի չէ:
Նշվում է, որ աշխատանքներ են տարվում Թուրքիայից դեպի Հալեպ և Իդլիբ էլեկտրաէներգիա և գազ փոխադրելու 2 նոր գծի վրա։
Նման սուզանավեր արտադրում են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Հնդկաստանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |