Քաղաքական07:44, 02 Դեկտեմբեր 2015
Դավութօղլու. «Տնտեսական սահմանափակումներով Ռուսաստանն ինքն իրեն է վնասում»

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն կատարած այցի ընթացքում տված հարցազրույցներից մեկում անդրադարձել է ռուս-թուրքական ճգնաժամին: Տեղեկացնում է թուրքական «Sondakika» լրատվական կայքը:
Թուրքիայի վարչապետը, անդրադառնալով Ռուսաստանի մաքսակետերում դիտավորյալ սպասեցվող թուրքական պտուղ-բանջարեղենի խմբաքանակին, ասել է. «Թուրքական մթերքները իրացման խնդիր չունեն: Մեկ այլ շուկա կարող ենք արտահանել: Այդ ուղղությամբ աշխատանքներ կտանենք: Թուրքիայի պես աշխարհագրություն ունեցող երկիրը նման խնդիրներ չի ունենա: Թող մեր ժողովուրդը հանգիստ լինի»:
Դավութօղլուն նշել է, որ Ռուսաստանի կողմից կիրառվող պատժամիջոցները իրականում վնասում են նաև հենց Ռուսաստանին: Նա Ռուսաստանի տնտեսական սահմանափակումները որակել է, որպես «հակառակ ուղղությամբ բռնած զենք»:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչ կլինի, եթե Ռուսաստանը դադարի գազ վաճառել Թուրքիային, Դավութօղլուն հույս է հայտնել, որ երկու երկրների միջև լարվածությունը այդ աստիճանի չի հասնի և Ռուսաստանը նման քայլի չի գնա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |