Քաղաքական07:28, 30 Նոյեմբեր 2015
Բելգիայի վարչապետ. «Թուրքիան շատ հեռու է ԵՄ անդամակցությունից»

Բելգիայի վարչապետ Շարլ Միշելը Եվրամիություն-Թուրքիա գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան ԵՄ անդամակցությունից շատ հեռու է: Ինչպես գրում է թուրքական «Haberler» լրատվական կայքը, Բելգիայի վարչապետն ընդգծել է, որ մարդու իրավունքները, դատական համակարգի անկախությունը և մամուլի ազատությունը ԵՄ կարևոր արժեքներից են:
«Թուրքիայի ԵՄ անդամակցության նոր փուլ է բացվել, որը երկխոսության հնարավորություն կընձեռի: Օրակարգ են բերվել այնպիսի հարցեր, ինչպիսիք են մարդու իրավունքները, դատաիրավական համակարգի անկախությունը և մամուլի ազատությունը: Այդ առումով կրկնում եմ, որ Թուրքիայի ամբողջական եվրաանդամակցությունը շատ հեռու է»,-ասել է Չարլ Միշելը:
Նա խոսել է ԵՄ-ի կողմից Թուրքիային հատկացվելիք 3 միլիարդ եվրո օգնության մասին՝ մանրամասնելով, որ այդ գումարը նախատեսված չէ Թուրքիայի կառավարության համար:
«Այս գումարը փախստականների առողջության, կրթության և այդպիսի խնդիրների լուծման համար է հատկացվում»,-հավելել է Միշելը՝ ընդգծելով, որ եթե Թուրքիան պահանջվող պայմանները կյանքի չկոչի, Բելգիայի կառավարությունը ֆինանսապես չի ներգրավվի այդ գործընթացում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |