• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
21 Օգոստոս, 2025
Հինգշաբթի 02:00
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական13:37, 27 Նոյեմբեր 2015

Թուրքիայի նախագահ. «Ռուսաստանն իր պնդումները պետք է ապացուցի, հակառակ դեպքում կհայտնվի ստախոսի դերում»

Թուրքիայի նախագահ. «Ռուսաստանն  իր պնդումները պետք է ապացուցի, հակառակ դեպքում կհայտնվի ստախոսի դերում»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բայբուրթում (Բաբերդ) ժողովրդի հետ հանդիպման ժամանակ խոսել է ռուս-թուրքական հարաբերությունների մասին, որոնք սրվել են ռուսական SU-24 ռազմական ինքնաթիռի խոցումից հետո:

Էրդողանը, պատասխանելով ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հայտարարություններին, պահանջել է ապացուցել այն խոսքերը, թե Թուրքիան նավթ է գնում ԻՊ-ից: «Հակառակը, ԱՄՆ-ը փաստում է, որ ԻՊ-ը Ռուսաստանին է նավթ վաճառում: Թուրքիան իր նավթը Ռուսաստանից, Իրանից, Ադրբեջանից, Հյուսիսային Իրաքից, Ալժիրից և Քաթարից է գնում: Ինչպե՞ս կարելի մեզ այդպես զրպարտել: Մենք այնքան պատվազուրկ չենք, որ ահաբեկչական կազմակերպությունից նավթ գնենք»,- ասել է Էրդողանը: Նա նաև ընդգծել է, որ միջազգային հարաբերությունները բամբասանքների մակարդակով  չեն արվում, և եթե նախագահ Պուտինը այդպիսի պնդումներ է անում,  պարտավոր է փաստեր ներկայացնել:

«Անարգանք է, երբ փորձում են ցույց տալ, թե մենք կապ ունենք ԻՊ-ի հետ»,-նշել է Էրդողանը՝ հավելելով, որ ամբողջ աշխարհում ԻՊ-ի դեմ ամենալուրջ պայքարը Թուրքիան է մղում և այդ կազմակերպության գործողությունների դեմ ամեն կանխարգելիչ միջոցառում արել և շարունակում է անել: 

«Նոյեմբերի 30-ին Փարիզում գագաթնաժողով է կայանալու: Կարծում եմ նա էլ այնտեղ կլինի: Այս ամենի մասին կարող ենք այնտեղ խոսել, քննարկել: Մենք ամբողջ աշխարհին փաստերով ներկայացրեցինք, որ ռուսական ինքնաթիռը խախտել էր մեր սահմանը: Ռուսաստանն էլ իր պնդումները պարտավոր է ապացուցել, հակառակ դեպքում կհայտնվի ստախոսի դերում: Իսկ մենք չենք ցանկանում, որ որևէ երկիր նման իրավիճակում հայտնվի»,-ասել է Էրդողանը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան 2026-ին կհյուրընկալի ՆԱՏՕ գագաթնաժողովը
17:05, 20 օգոս
Թուրքիան 2026-ին կհյուրընկալի ՆԱՏՕ գագաթնաժողովը

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետի հետ
16:43, 20 օգոս
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետի հետ

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույց
15:07, 20 օգոս
Տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույց

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»
Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)
Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա
Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում
Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում

Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}