Քաղաքական14:03, 27 Նոյեմբեր 2015
Բաքվում Թուրքիայի արտգործնախարարը անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը

Պաշտոնական այցով Ադրբեջան մեկնած Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Թուրքական «haberler» լրատվական կայքի համաձայն` հանդիպումից հետո երկու արտգործնախարարները մամուլի ասուլիս են տվել, որտեղ Չավուշօղլուն անդրադարձել ղարաբաղյան հակամարտությանը, ինչպես նաև թուրք-ադրբեջանական հարաբերություններում կարևոր տեղ զբաղեցնող հարցերին:
Խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին` Չավուշօղլուն նշել է.
«Ադրբեջանը գիտի , որ մենք ամեն հարցում իր կողքին ենք: Հատկապես Ղարաբաղի հարցում և բռնազավթված ադրբեջանական տարածքների հարցում, միշտ մեր եղբայր Ադրբեջանի կողքին ենք: Մենք գործընթացին միշտ կառուցողական աջակցություն ենք ցուցաբերում: Մինսկի խմբից էլ միշտ կառուցողաբար պահանջում ենք, որ ակտիվ լինի: Կշարունակենք լինել մեր եղբայր Ադրբեջանի կողքին»:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը, անդրադառնալով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին , նշել է Թուրքիայում որոշ իրավաբանական խնդիրներ են առաջացել այն կազմակերպության հետ, որը զբաղվում է նախագծի իրականացումով: Նա հավելել է, որ մոտ ժամանակներում նշյալ խնդիրը Թուրքիան կլուծի:
Չավուշօղլուն տեղեկացրել է, որ 2015թ. դեկտեմբերին Վրաստանում հանդիպելու են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարները: Վերջիններս քննարկելու են համատեղ նախագծերը, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք խնդիրներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |