Տնտեսական09:47, 27 Նոյեմբեր 2015
Milliyet. «Քրդական գազը այլընտրանք կլինի ռուսականին»

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունը պատրաստվում է դառնալ բնական գազի մատակարարներից մեկը տարածաշրջանում: Թուրքական «Milliyet» թերթի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնել է քրդական ինքնավարության խորհրդարանի էներգետիկայի հարցերով հանձնաժողովի անդամ Բեյար Դոսքին:
Վերջինս նշել է, որ քրդական ինքնավարությունը մոտ ապագայում գազի արտահանմամբ մուտք կգործի համաշխարհային շուկա և իր տեղը կգտնի աշխարհի էներգետիկ քարտեզում:
Թուրքական թերթը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին վրա, որ այս լուրը հրապարակվել է ռուս-թուրքական հարաբերությունների սրումից հետո, երբ քննարկվում է, թե արդյոք Ռուսաստանը կդադարեցնի ռուսական գազի մատակարարումը Թուրքիա: Նշվում է, որ այս լուրը կնվազեցնի ռուսական գազի նկատմամբ Թուրքիայի պահանջարկը:
Թերթը հիշեցնում է, որ 1 շաբաթ առաջ Ստամբուլում կազմակերպված Ատլանտյան խորհրդի էներգետիկ և տնտեսական վեհաժողովին մասնակցել է քրդական ինքնավարության բնական ռեսուրսների նախարար Աշթի Հավրամին: Նա վեհաժողովի ժամանակ հայտնել էր, որ բնական գազը Թուրքիա արտահանելու հարցում անհանգստանալու կարիք չկա, քանի որ Թուրքիան ունի անհրաժեշտ ենթակառույցները:
Հյուսիային Իրաքից գազի արտահանմամբ զբաղվող «Genel Enerji» կազմակերպության նախագահ Թոնի Հեյուարդը, տեղեկացնելով, որ այդ տարածքում հնարավոր է 5 տրլն խմ գազ արդյունահանել, ասել է. «Այս քանակը բավական կլինի առաջիկա 50 տարում Թուրքիայի բոլոր պահանջներն ապահովելու համար: Այսպիսով՝ Թուրքիան կազատվի ինչպես գազի հիմնական մատակարարներ Ռուսաստանի և Իրանի կախվածությունից, այնպես էլ գազը ձեռք կբերի ավելի մատչելի սակագնով»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալներով՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի:

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |