Քաղաքական07:51, 26 Նոյեմբեր 2015
Իրանում կարծում են. «Թուրքիան խաղում է կրակի հետ»

Թուրքական օդուժի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումն արձագանք է գտել Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ): Ինչպես իրազեկում է թուրքական «milliyet» թերթի կայքը, նշյալ միջադեպի մասին խոսել է Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Մեսուդ Ջեզայրին: Վերջինս ասել է, որ թեև ռուսական ռազմական ինքնաթիռը ոչնչացվել է, այնուամենայնիվ, Ռուսաստանը կշարունակի իր ակտիվ գործողությունները Սիրիայում՝ պայքարելով ահաբեկչների դեմ:
Իրանական մամուլը նույնպես անդրադարձել է միջադեպին: Մասնավորապես «Vatan-i Emruz» թերթը ռուսական ինքնաթիռի խոցման հետ կապված նշել է. «Թուրքիան կրակի հետ է խաղում»: Իսկ պաշտոնական «Իրան» թերթը «Էրդողանի և Պուտինի կողմից սիրիական օդում ուժի ցուցադրություն» վերտառությամբ նյությում մեջբերվել է Պուտինի այն խոսքեր, թե «ահաբեկչների դեմ պայքարողները մեզ հարվածեցին թիկունքից»: Նյութում հիշատակվում են այն փաստերը, որ միջադեպի հետ կապված Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը չեղարկել է իր այցը Թուրքիայի հետ կապված, իսկ Պուտինն էլ հնչեցրել էր սպառնալիքներ:
Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռուհանին, մեկնաբանելով տեղի ունեցածը, նշել էր հետևյալը. «Թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած միջադեպը չափազանց վտանգավոր է. այն իրավիճակն ավելի է բարդացնում: Մեր ունեցած տեղեկատվության համաձայն՝ ռուսական ինքնաթիռը գործողություն էր իրականացնում Սիրիայի երկնքում: Ենթադրենք, որ ինքնաթիռը մոտեցել է Թուրքիայի սահմանին: Հրթիռը կամ ինքնաթիռը մի՞թե խաղալիք են, որ ով ցանկանա օդում կրակ արձակելու որոշում կայացնի: Արդյո՞ք կարելի է տարածաշրջանում այդքան անկանոն իրավիճակ ստեղծել»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |