Քաղաքական08:36, 26 Նոյեմբեր 2015
Sabah. Պուտինը և Էրդողանը կարող են հանդիպել Փարիզում

Ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջին հանդիպումը սպասվում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում:
Թուրքական իշխանություններին մոտ կանգնած «Sabah» թերթը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին Փարիզում մեկնարկելու է Կլիմայական փոփոխություններին նվիրված գագաթնաժողովը, որին մասնակցելու են 147 երկրի նախագահ և կառավարության ղեկավար, այդ թվում նաև Էրդողանը և Պուտինը: Չնայած գագաթնաժողովի շրջանակներում Պուտին-Էրդողան առանձնահանդիպում նախատեսված չէ, բայց սպասվում է, որ երկու երկրի ղեկավարները կարող են հանդիպել:
Թուրքական աղբյուրը նշում է, որ երեկ դիվանագիտական շփումները որոշ չափով թուլացրել են Թուրքիայի և Ռուսաստանի միջև առկա լարվածությունը: Որպես դրա վկայություն նշվում է այն, որ չնայած Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չեղյալ էր հայտարարել նախօրոք ծրագրված այցը Թուրքիա, այդուհանդերս Մոսկվան ներկայացուցիչներ է ուղարկել Անկարա՝ մասնակցելու նախատեսված կոնֆերանսին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |