Քաղաքական12:28, 25 Նոյեմբեր 2015
Թուրքիան կարող է կորցնել իր ամենախոշոր առևտրական գործընկերոջը

Ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման պատճառով թուրք-ռուսական հարաբերություններում առաջացած ճգնաժամը անխուսափելիորեն իր ազդեցությունը կունենա նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական փոխհարաբերությունների վրա: Նման կարծիք է ասվում թուրքական «Sozcu.com.tr» լրատվական կայքում տեղ գտած հրապարակման մեջ: Ըստ կայքի` Ռուսաստանը Թուրքիայի ամենակարևոր առևտրական գործընկերն է: Երկու երկրների միջև տարեկան առևտրային ծավալը կազմում է ավելի քան 30 մլրդ դոլար, որից շուրջ 25 մլրդ ապահովվում է Ռուսաստանից Թուրքիա ներկրվող ապրանքների, մասնավորապես՝ բնական գազի հաշվին:
Ռուսաստան - Թուրքիա ճգնաժամի առաջին արձագանքները արդեն իսկ գրանցվել են: Որոշ խոշոր ռուսական զբոսաշրջային ընկերություններ դադարեցնում են իրենց տուրերը դեպի Թուրքիա: հայտնի է դարձել նաև, որ Ռուսաստանը դեկտեմբերի 1-ից կդադարեցնի թուրքական թռչնամսի և ձկան ներկրումը:
Թուրք գործարար Թուղրուլ Էրքինը թեմայի վերաբերյալ նշել է, որ նախկինում էլ Ռուսաստանի հետ խնդիրներ եղել են, սակայն դրանք երբեք այսքան լուրջ չեն եղել: Ըստ Էրքինի՝ այժմ կարևոր է հատկապես, թե Ռուսաստանը ինչպես կարձագանքի իրավիճակին:
Ըստ թուրք գործարարի՝ ամենաթեթև ռեակցիան կլինի, եթե դժվարություններ ծագեն միայն Ռուսաստանի հետ բնական գազի առևտրի շրջանակներում: Բայց ռուս-թուրքական հարաբերությունները միայն այդ ոլորտով չեն սահմանափակվում: Ըստ Էրքինի՝ ստեղծված իրավիճակի պատճառով այսուհետև կարող են տուժել նաև Ռուսաստանում ներդրումներ ունեցող թուրք գործարարները:
Ըստ աղբյուրի՝ Թուրքիան ներկայումս Ռուսաստանում 6.5 մլրդ դոլարի ներդրում ունի: Ռուսաստանում գործունեություն է ծավալում շուրջ 1000 թուրք գործարար, որոնք այս երկրում աշխատատեղ են ապահովում նաև 35.000 Թուրքիայի քաղաքացու համար:
Թուրք գործարարը կարծիք է հայտնել, որ երկու երկրների միջև ստեղծված ճգնաժամի հաղթահարման լավագույն տարբերակը կարող է լինել Էրդողանի և Պուտինի երկխոսությունը: Իսկ եթե կողմերը չկարողանան այս դեպքը առանց աղմուկի և փոխհամաձայնությամբ մոռացության տալ, ապա հետևանքները անկանխատեսելի կարող են լինել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |