Տարածաշրջան08:07, 25 Նոյեմբեր 2015
Թուրքական մամուլում հայտնվել է ռուս օդաչուներին արված նախազգուշացումների ձայնագրությունը

Թուրքական մամուլում հայտնվել է ռուսական SU-24 ինքնաթիռը խոցելուց առաջ ռուս օդաչուներին արված նախազգուշացումների ձայնագրությունը:
Թուրքական «FOX TV»-ի կողմից հրապարակված ձայնագրության մեջ լսվում է, թե ինչպես է թուրքական կողմը անգլերեն լեզվով նախազգուշացնում ռուսական ինքնաթիռին` ասելով. «Դուք մոտենում եք թուրքական սահմանին: Շտապ փոխեք ձեր ուղղությունը դեպի հարավ»: Ըստ աղբյուրի` վերոնշյալ նախազգուշացումը արվել է մի քանի անգամ և ոչ մի պատասախան չի ստացել, որից հետո էլ խոցվել են թուրքական F-16 կործանիչների կողմից:
Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի զինված ուժերի տարածած հայատարարության մեջ նշվում է. «5 րոպեի ընթացքում 10 անգամ նախազգուշացվել է այդ ինքնաթիռը, բայց անարդյունք: Օդային սահմանը խախտած ռազմական ինքնաթիռին խոցել են թուրքական F-16 երկու կործանիչներ»:
Մինչդեռ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, հաստատելով ռուսական SU-24 ռազմական ինքնաթիռի կործանման փաստը, հայտարարել է, որ ինքնաթիռը չի խախտել Թուրքիայի օդային տարածքը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրդողանն ասել է, որ Թուրքիան կշարունակի հյուրընկալել բանակցությունները Ստամբուլում, երբ բանակցող կողմերը կորոշեն հարմար ժամկետներ։

Ահմեդ ալ-Շարան խոսել է Իսրայելի կողմից Դամասկոսի վրա իրականացրած օդային հարձակումներից։

Թուրքիայի նախագահը նշել է, որ շարունակում են աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Վիզաները կտրվեն ավելի երկար ժամկետով և բազմակի մուտքով։
ՔԲԿ-ի զինյալների առաջին խումբը հուլիսի 11-ին էր Իրաքյան Քուրդիստանի Սյուլեյմանիե քաղաքում զենքերը հանձնել թուրքական կողմին։
Էրդողանն ասել է, որ Թուրքիան կշարունակի հյուրընկալել բանակցությունները Ստամբուլում, երբ բանակցող կողմերը կորոշեն հարմար ժամկետներ։
2024 թվականի ընթացքում Թուրքիա է ընդունել է 60․6 մլն զբոսաշրջիկ։
Թուրքական «TCG Akhisar» ռազմանավն ունի մոտ 100 մետր երկարությամբ և կշռում է 2300 տոննա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |