Տարածաշրջան13:45, 25 Նոյեմբեր 2015
Թուրքիան ավելացրել է Սիրիայի սահմանը հսկող ռազմական ինքնաթիռների քանակը

Թուրքիայն ավելացրել է Սիրիայի սահմանին հերթապահ թռիչքներ իրականացնող F-16 ռազմական ինքնաթիռների քանակը:
Թուրքական «Gazetevatan» լրատվական կայքը գրում է, որ հերթապահող ինքնաթիռների քանակի ավելացման մասին հայտնի է դարձել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի ամենօրյա զեկույցից:
Ինքնաթիռների քանակի ավելացումը պայմանավորված է թուրք-սիրիական սահմանին թուրքական օդուժի կողմից ռուսական SU-24 ռազմական ինքնաթիռի խոցումից հետո առաջացած լարվածությամբ:
Ըստ զեկույցի՝ այժմ Սիրիայի հետ սահմանին հերթապահ թռիչքներ են իրականացնում 18 հատ F-16 ռազմական ինքնաթիռ: Մինչև ռուսական ինքնաթիռի խոցման միջադեպը հերթապահություն կատարող F-16-ների քանակը 14 էր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրդողանն ասել է, որ Թուրքիան կշարունակի հյուրընկալել բանակցությունները Ստամբուլում, երբ բանակցող կողմերը կորոշեն հարմար ժամկետներ։

Ահմեդ ալ-Շարան խոսել է Իսրայելի կողմից Դամասկոսի վրա իրականացրած օդային հարձակումներից։

Թուրքիայի նախագահը նշել է, որ շարունակում են աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Վիզաները կտրվեն ավելի երկար ժամկետով և բազմակի մուտքով։
ՔԲԿ-ի զինյալների առաջին խումբը հուլիսի 11-ին էր Իրաքյան Քուրդիստանի Սյուլեյմանիե քաղաքում զենքերը հանձնել թուրքական կողմին։
Էրդողանն ասել է, որ Թուրքիան կշարունակի հյուրընկալել բանակցությունները Ստամբուլում, երբ բանակցող կողմերը կորոշեն հարմար ժամկետներ։
2024 թվականի ընթացքում Թուրքիա է ընդունել է 60․6 մլն զբոսաշրջիկ։
Թուրքական «TCG Akhisar» ռազմանավն ունի մոտ 100 մետր երկարությամբ և կշռում է 2300 տոննա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |