Քաղաքական08:03, 24 Նոյեմբեր 2015
Թուրքիան փակել է Սիրիայի հետ սահմանը

«Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը տեղեկություններ է հրապարակել այն մասին, որ Թուրքիան ամբողջությամբ փակել է Սիրիայի հետ սահմանը, իսկ սահմանն անցնել ցանկացող սիրիացի փախստականները հալածվում են թուրք սահմանապահների կողմից:
Թուրքական «Hürriyet» պարբերականի կայքի համաձայն՝ «Human Rights Watch»-ը հաշվետվություն է հրապարակել՝ հիմնված հոկտեմբերի երկրորդ կեսին ռմբակոծությունների և զինված բախումների պատճառով Թուրքիա փախած 51 սիրիացու հետ հարցազրույցների վրա:
Ըստ նշյալ հաշվետվության՝ հարցազրույցին մասնակցած բոլոր սիրիացիները Թուրքիա կարողացել են մտնել միայն անօրինական ճանապարհով: Հարցվածները նշել են, որ հարյուրավոր սիրիացի կանայք, երեխաներ, տղամարդիկ հարկադրված են սահմանը հատել ապօրինի կերպով՝ գիշերը փորձելով հաղթահարել դժվարություններով լի ճանապարհը:
«Human Rights Watch»-ի՝ փախստականների գործերով մասնագետ Գարի Սիմպսոնը թեմայի վերաբերյալ հետևյալ մեկնաբանությունն է արել. «Սիրիայի հետ սահմանը փակելու Թուրքիայի քայլը սիրիական պատերազմի սարսափներից փրկվել ցանկացող հղի կանանց, երեխաներին, հիվանդներին ու վիրավորներին, ստիպում է հիմա էլ փախչել թուրք սահմանապահների հալածանքից: Մինչև այսօր Թուրքիան մեծահոգաբար հյուրընկալել է սիրիացի փախստականներին և իրավունք ունի անվտանգության նկատառումներով վերահսկելու իր սահմանները: Սակայն նա չպետք է ստիպի, որ փախստականները վերադառնան պատերազմի գոտի»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |