Տարածաշրջան08:57, 24 Նոյեմբեր 2015
Թուրքիայի կործանիչները խոցել են Ռուսաստանի SU-24 ռազմական ինքնաթիռը (տեսանյութ)

Թուրքական բանակի կործանիչները Սիրիայի սահմանի մոտ խոցել են Թուրքիայի օդային սահմանը հատած SU 24 ռազմական ինքնաթիռ:
Ինչպես հայտնում է թուրքական «Milliyet» թերթը խոցված ինքնաթիռը պատկանում է Ռուսաստանին: Ինքնաթիռը ընկել է Թուրքմենդաղի շրջանում, որտեղ հիմնականում թուրքմեններ են բնակվում: Նշվում է, որ թուրք-սիրիական սահմանը հատած ինքնաթիռը թռչելիս է եղել Սիրիայի Յամադի գյուղի վրայով, որտեղ թուրքմեններ են ապաստանել: Նույն աղբյուրի հաղորդմամբ՝ օդաչուները հասցրել են դուրս նետվել (կատապուլտ) ինքնաթիռից, նրանցից մեկը հայտնվել է թուրքմենների ձեռքում, իսկ մյուսը որոնվում է:
Թուրքիայի նախագահական նստավայրից արդեն հայտարարություն է տարածվել, որտեղ նշվում է, որ խոցված SU-24 ինքնաթիռը պատկանում է ռուսական օդուժին:
Իսկ Թուրքիայի զինված ուժերի տարածած հայատարարության մեջ նշվում է. «5 րոպեի ընթացքում 10 անգամ նախազգուշացվել է այդ ինքնաթիռը, բայց անարդյունք: Օդային սահմանը խախտած ռազմական ինքնաթիռին խոցել են թուրքակ F-16 երկու կործանիչներ»:
Մինչդեռ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, հաստատելով ռուսական SU-24 ռազմական ինքնաթիռի կործանման փաստը, հայտարարել է, որ այդ ինքնաթիռը չի խախտել Թուրքիայի օդային տարածքը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրդողանն ասել է, որ Թուրքիան կշարունակի հյուրընկալել բանակցությունները Ստամբուլում, երբ բանակցող կողմերը կորոշեն հարմար ժամկետներ։

Ահմեդ ալ-Շարան խոսել է Իսրայելի կողմից Դամասկոսի վրա իրականացրած օդային հարձակումներից։

Թուրքիայի նախագահը նշել է, որ շարունակում են աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Վիզաները կտրվեն ավելի երկար ժամկետով և բազմակի մուտքով։
ՔԲԿ-ի զինյալների առաջին խումբը հուլիսի 11-ին էր Իրաքյան Քուրդիստանի Սյուլեյմանիե քաղաքում զենքերը հանձնել թուրքական կողմին։
Էրդողանն ասել է, որ Թուրքիան կշարունակի հյուրընկալել բանակցությունները Ստամբուլում, երբ բանակցող կողմերը կորոշեն հարմար ժամկետներ։
2024 թվականի ընթացքում Թուրքիա է ընդունել է 60․6 մլն զբոսաշրջիկ։
Թուրքական «TCG Akhisar» ռազմանավն ունի մոտ 100 մետր երկարությամբ և կշռում է 2300 տոննա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |