Քաղաքական13:34, 24 Նոյեմբեր 2015
Թուրքիա - ԵՄ հանդիպումը կկայանա նոյեմբերի 29-ին

Եվրախորհրդի (ԵԽ) նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Եվրամիություն (ԵՄ) -Թուրքիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 29-ին: Թուրքական «Mynet.com» լրատվակայքի համաձայն՝ ԵՄ բարձրաստիճան մի պաշտոնյա, որի անունը չի հրապարակվում, թեմայի վերաբերյալ հետևյալ հայտարարությունն է արել. «Թուրքիան և ԵԽ-ն համաձայնության են եկել բանակցությունները կրկին ակտիվացնելու և գաղթականների հոսքը վերահսկելու վերաբերյալ»:
Ըստ ստացված տեղեկությունների՝ գագաթնաժողովին ակնկալվում է նաև Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի մասնակցությունը:
ԵՄ –ի և Թուրքիայի հանդիպման անհրաժեշտության մասին որոշումը կայացվել էր նոյեմբերի 12-ին՝ Մալթայում փախստականների խնդրի քննարկման ժամանակ: Գագաթնաժողովը հետաձգվել էր՝ ԵՄ-ի և Թուրքիայի միջև առաջացած որոշ տարաձայնությունների պատճառով:
Աղբյուրը նշում է նաև, որ այս համատեքստում քննարկվում է Թուրքիայի կողմից սիրիացի փախստականների աշխատանքի իրավունք տրամադրելու խնդիրը, ինչի դիմաց Անկարան ԵՄ անդամ երկրներից պահանջում է իրագործել Թուրքիային ֆինանսական աջակցություն ցուցաբերելու խոստումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |