Տարածաշրջան07:26, 23 Նոյեմբեր 2015
Թուրքիայի խորհրդարանի նախագահ է ընտրվել Իսմաիլ Քահրամանը

Թուրքիայի նոր խորհրդարանի նախագահ է ընտրվել կառավարող «Արդարություն և զարգացում կուսակցությունից» առաջադրված Իսմաիլ Քահրամանը: Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` Քահրամանն ընտրվել է 3-րդ փուլում` ստանալով 316 պատգամավորի քվե:
Խորհրդարան անցած մյուս 3 կուսակցությունները ևս առաջադրել էին իրենց թեկնածուները. քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցություն» (ԺՀԿ-CHP)-Գյուլսուն Բիլգեհան, քրդակամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն» (ԺԴԿ-HDP)- Դենգիր Միր Մեհմեթ Ֆըրաթ, «Ազգայնական շարժում կուսակցություն» (ԱՇԿ-MHP) Յուսուֆ Հաաչօղլու:
Հիշեցնենք, որ նոյեմբերի մեկին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությոնների արդյունքում Թուրքիայի 550 տեղանոց միապալատ խորհրդարանում ԱԶԿ-ն ստացել է 317, ԺՀԿ-ն` 134, ԺԴԿ-ն` 59, ԱՇԿ-ն` 40 պատգամավորական մանդատ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրդողանն ասել է, որ Թուրքիան կշարունակի հյուրընկալել բանակցությունները Ստամբուլում, երբ բանակցող կողմերը կորոշեն հարմար ժամկետներ։

Ահմեդ ալ-Շարան խոսել է Իսրայելի կողմից Դամասկոսի վրա իրականացրած օդային հարձակումներից։

Թուրքիայի նախագահը նշել է, որ շարունակում են աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողանն ասել է, որ Թուրքիան կշարունակի հյուրընկալել բանակցությունները Ստամբուլում, երբ բանակցող կողմերը կորոշեն հարմար ժամկետներ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |