Տարածաշրջան09:25, 23 Նոյեմբեր 2015
Միացյալ Արաբական Էմիրությունների մամուլը Էրդողանին «բռնապետ» է անվանում

Թուրքիայի և Արաբական Միացյալ Էիրությունների (ԱՄԷ) հարաբերությունները լարվել են: Թուրքական «haber.sol»-ը նշում է, որ ԱՄԷ-ի մամուլը Թուրքիային մեղադրել է այն բանում, որ վերջինս աջակցություն է ցուցաբերում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությանը:
Սպասվում է, որ վերոնշյալ մեղադրանքներիկապակցությամբ Թուրքիան պաշտոնական հայտարարություն կանի:
Բացի դրանից նույն մամուլի Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված նյութերից մեկում նշվել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բռնապետ է:
Բրիտանական «Middle East Monitor»-ը գրում է, որ երկու երկրների հարաբերությունների լարվածությունն էլ ավելի սուր բնույթ ստացավ, երբ Լիբիայում ձերբակալվել էր ԱՄԷ-ի մի հետախույզ, ում մոտ հայնտաբերվել էր Տրիպոլիում գտնվող Թուրքիայի դեսպանատան քարտեզը:
Ընդգծվում է, որ Թուրքիա-ԱՄԷ հարաբերությունների լարվածությունը սկսվել էր այն ժամանակվանից, երբ Եգիպտոսում իրականացված ռազմական հեղաշրջման արդյունքում երկրի նահագահ Մուհամեդ Մուրսին իշխանազրկվեց:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրդողանն ասել է, որ Թուրքիան կշարունակի հյուրընկալել բանակցությունները Ստամբուլում, երբ բանակցող կողմերը կորոշեն հարմար ժամկետներ։

Ահմեդ ալ-Շարան խոսել է Իսրայելի կողմից Դամասկոսի վրա իրականացրած օդային հարձակումներից։

Թուրքիայի նախագահը նշել է, որ շարունակում են աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
ՔԲԿ-ի զինյալների առաջին խումբը հուլիսի 11-ին էր Իրաքյան Քուրդիստանի Սյուլեյմանիե քաղաքում զենքերը հանձնել թուրքական կողմին։
Էրդողանն ասել է, որ Թուրքիան կշարունակի հյուրընկալել բանակցությունները Ստամբուլում, երբ բանակցող կողմերը կորոշեն հարմար ժամկետներ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |