Քաղաքական07:54, 23 Նոյեմբեր 2015
Դավութօղլուն խոսել է նոր կառավարություն ձևավորման հարցի շուրջ

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն մեջլիսի նոր նախագահի ընտրությունից հետո պատասխանել է լրագրողների՝ նոր կառավարության կազմի և ձևավորման ժամկետների մասին հարցերին:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Milliyet» թերթը, վարչապետը մասնավորապես նշել է, որ նոր կառավարության հարցն այս պահին այդքան էլ հետաքրքրության արժանի չէ:
«Եթե նոյեմբերի 1-ի արդյունքները կոալիցիա կազմելու անհրաժեշտություն ստեղծեր, հետաքրքրության արժանի իրավիճակ կլիներ, բայց ընտրությունների արդյունքներն ակնհայտ են»,-ասել է Դավութօղլուն՝ հիշեցնելով, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաշվի առնելով ընտրությունների արդյունքները, իրեն հանձնարարել է նոր կառավարություն ձևավորել:
Դավուօղլուն նշել է, որ կառավարություն կազմելու հարցում որևէ բարդություններ չկան, ամեն ինչ ընթանում է բնականոն և կարճ ժամանակում նոր կառավարություն կձևավորվի:
Նա նաև տեղեկացրել է, որ նոր կառավարության կազմը նախագահ Էրդողանի հետ չեն կարողացել քննարկել, քանի որ նոր կաբինետ ձևավորելու պատրականությունները ստանձնելուց 1 օր հետո Էրդողանը մեկնել է Ստամբուլ:
«Դեռևս հունիսի 7-ի ընտրություններից հետո ասել էինք, որ Թուրքիան առանց կառավարության չենք թողնի: Հիմա երբ ԱԶԿ-ն 317 պատգամավոր ունի, մի՞թե Թուրքիայում նման ճգնաժամ հնարավոր է: Վաղը, նախագահը կժամանի Անկարա և մենք այս հարցը կքննարկենք, կխորհրդակցենք: Մի անհանգստեցեք, այնտեղ որտեղ ԱԶԿ-ն է, ճգնաժամ չի լինի»,-վստահեցրել է վարչապետը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |