Տարածաշրջան11:56, 19 Նոյեմբեր 2015
Թուրքիայում 3 շրջան հատուկ անվտանգության գոտի է հայտարարվել

Թուրքիայի հարավ-արևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա, Շեմդինլի և Չուքուրջա շրջանների մի քանի տասնյակ բնակավայրեր նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 4-ը հատուկ անվտանգության գոտի են հայտարարվել:
Ըստ «CNN Turk»-ի` այդ մասին հայտարարություն է տարածել Հաքքարիի նահանգապետարանը:
Հայտարարության մեջ նշվում է, որ որոշումը կայացվել է երկրում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ գործողություններ կազմակերպելու համար և ավելացվում, որ նահանգում վերջին շրջանում ՔԲԿ-ի զինյալների իրականացրած գործողությունների հետևանքով քաղաքացիները չեն կարողանում սոցիալական ու տնտեսական գործողություններ իրականացնել, ինչպես նաև զրկվել են ազատորեն տեղաշարժվելու հնարավորությունից:
Հատուկ անվտանգության գոտի հայտարարված շրջաններ քաղաքացիները կկարողանան մուտք գործել միայն հատուկ թույլտվությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչը Իգդիրում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև «Զանգեզուրի» գծին։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |