Քաղաքական07:25, 19 Նոյեմբեր 2015
Ըստ Էրդողանի՝ Սիրիայի համար նոր օրենսգիրք և նախագահական ընտրություններ են նախապատրաստվում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «ATV» հեռուստաընկերության եթերում անդրադարձել է Սիրիայի և սիրիացի փախստականների խնդրին: Էրդողանը մասնավորպես նշել է, որ Սիրիայի հարցով հրավիրված վերջին գագաթնաժողովի ժամանակ որոշում է կայացվել Սիրիայիում առաջիկայում նախագահական ընտրություններ կազմակերպել: Այդ ընտրությունները նախատեսվում է անցկացնել 18 ամիս հետո՝ կազմելով նաև նոր օրենսգիրք: Եվ նպատակ է դրված թույլ չտալ, որ ներկայիս նախագահ Բաշար Ասադը մասնակցի այդ ընտրություններին:
«Սիրիայում իշխանությունից Ասադի հեռանալու հարցում մի շարք երկրներ վճռական են տրամադրված: Միայն Իրանն է կանգնած Ասադի կողքին: Առաջիկա շաբաթների ընթացքում, կարծում եմ, Վիեննայում կամ որևէ այլ երկրում ևս մեկ գագաթնաժողով կգումարվի»,- ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը նաև ընդգծել է, որ իրենք ցանկանում են ապահովել բոլոր սիրիացիների մասնակցությունը այդ կազմակերպվելիք ընտրություններին: Իսկ այն հարցը, թե ինչպես պետք է սիրիացի փախստականները կատարեն իրենց ընտրությունը՝ ապաստանած երկրում, ըստ Էրդողանի, դեռ պետք է քննարկվի և համապատասխան որոշումներ կայացվեն:
Թուրքիայի նախագահը անդրադարձել է նաև «Իսլամական պետություն» (ԻՊ-İŞİD-DAİŞ) ահաբեկչական խմբավորմանը՝ ընդգծելով, որ ԻՊ-ն այս պահին իրենց թիրախում է, քանի որ այն թե երկրի ներսում, թե դրսում լուրջ սպառնալիք է ներկայացնում: Էրդողանը նշել է, որ ԻՊ-ի դեմ գործողությունները երեք կարևոր ուղղությամբ են նախապատրաստվում՝ ահաբեկչությունից զերծ անվտանգ գոտի ստեղծելու, օդային փակ սահմաններով գոտի ստեղծելու և «կրթիր–զինիր» նախագիծն իրականացնելու ուղղությամբ:
«Եթե ուզում ենք կանխել Սիրիայից քաղաքացիների հեռանալը և ապահովել մեզ մոտ գտնվող սիրիացիների վերադարձը իրենց տարածքներ, ուրեմն պետք է ահաբեկչությունից զերծ անվտանգ գոտում բնակարաններ կառուցենք և այս մարդկանց բնակեցնենք այնտեղ: Որովհետև եթե այնտեղ էլ նրանք պիտի վրաններում ապրեն, ապա ավելի լավ է մնան մեզ մոտ: Այդ տարածքում նաև արգելված կլինեն թռիչքները, իսկ նրանց անվտանգությունն ապահովելու համար այս պահին էլ ցամաքային ուժեր ունենք: Ինչ վերաբերում է «կրթիր-զինիր» ծրագրին, ապա այն արդեն իրագործվում է»,-նշել է Էրդողանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |