• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Մայիս, 2025
Չորեքշաբթի 06:14
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

13:50, 18 Նոյեմբեր 2015

Վերջին 17 տարում Թուրքիայում 8 հզոր երկրաշարժ է գրանցվել

Վերջին 17 տարում Թուրքիայում 8 հզոր երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի Գեզի համալսարանի դասախոս, պրոֆեսոր Սուլեյման Փամփալը անդրադարձել է Թուրքիայում երկրաշարժերի վիճակագրությանը: Թուրքական  «Anadolu» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ Փամփալը նշել է, որ յուրաքանչյուր 1.5-2 տարին մեկ Թուրքիայում տեղի է ունենում 5-5.9 ուժգնությամբ, իսկ յուրաքանչյուր 2.5-3 տարին մեկ՝ 6-6.9 ուժգնությամբ երկրաշարժ:

Թուրք պրոֆեսորը ընդգծել է, որ աշխարհի ամենամեծ թվով երկրաշարժերը տեղի են ունենում Խաղաղ օվկիանոսի ափերի երկայնքով անցնող սեյսմիկ գոտում: Այստեղ  գրանցվում է ողջ երկրագնդի վրա տեղի ունեցող առանձնապես խոշոր երկրաշարժերի գրեթե 80 տոկոսը: Մյուս՝ համեմատաբար ակտիվ սեյսմիկ գոտին Ալպ- Հիմալայան սեյսմիկ գոտին է, որտեղ գտնվում է Թուրքիան: Այս գոտում երկրաշարժերը առավել հաճախակի են, քան երկրագնդի որևէ այլ տարածքում:

Ըստ Փամփալի՝ երկու սեյսմիկ գոտիների մեկ տարվա ընթացքում տեղի է ունենում շուրջ 1.5 մլն մեծ ու փոքր երկրաշարժ: Դրանցից  շուրջ 20-ի ուժգնությունը հասնում է 7-7.9  միավորի, իսկ 1-2-ը ունենում են 8 միավոր հզորությունը, ինչը մեծ ավերիչ ուժ է:

Թուրքիայի տարածքում յուրաքանչյուր օր 10-20 ցնցում է տեղի ունենում, որոնց մեծ մասը, բնականաբար, աննշան մեծության են: Տարեկան այդ ցուցանիշը կազմում է 3-7 հազար, որոնցից միայն շուրջ 100-ն են քիչ թե շատ ուշագրավ՝ իրենց ուժգնության առումով:

Իսկ Թուրքիայի Աղետի և արտակարգ իրավիճակների վարչության (ԱԱԻՎ- AFAD) տվյալների համաձայն՝ վերջին 10 ամսվա ընթացքում Թուրքիայում տեղի է ունեցել 4-5 միավոր հզորությամբ 70 և 5-6 հզորությամբ 2 երկրաշարժ: Ընդ որում, 2015թ. ամենաքիչ երկրաշարժերը գրանցվել են մայիս ամսին՝ ընդամենը 2 երկրաշարժ (4-5 հզորությամբ): Իսկ 2014թ. Թուրքիայում գրանցվել է 4-6 միավոր ուժգնությամբ 95 երկրաշարժ, որոնցից 17-ը՝ մայիսին:

Ըստ վիճակագրության՝ վերջին 17 տարվա ընթացքում Թուրքիայում 8 ավերիչ երկրաշաժ է տեղի ունեցել: Դրանցից երկուսը տեղի են ունեցել 1999թ.՝ օգոստոսի 17-ին Գյոլջուքում (7.5 միավոր – 7.480 զոհ) և  նոյեմբերի 12-ին Դյուզջեում (7.2 միավոր-845 զոհ): 2000թ. հունիսի 6-ին  Չանքըրըյում գրանցված 6.1 միավոր ուժգնությամբ երկրաշարժը միայն մեկ մարդկային կյանք է խլել, սակայն հարյուրավորները վիրավորվել են:

Հուժկու երկրաշարժեր են գրանցվել Աֆյոնքարահիսարում՝ 2002թ. փետրվարի 2-ին (6 միավոր –  ավելի քան 40 զոհ), Թունջելիում՝ 2003թ. հունվարի 27-ին (6.2 միավոր – մեկ զոհ), Բինգյոլում ՝ 2003թ. մայիսի 1-ին (6.4 միավոր – 176 զոհ), Էլազըղում՝ 2010թ. մարտի 8-ին (6.1 միավոր – 50 զոհ): Իսկ վերջին ամենահզոր երկրաշարժը (7.2 միավոր) տեղի ունեցավ Վանում՝ 2011թ. հոկտեմբերի 23-ին, որը 644 մարդու կյանք խլեց:

Աղբյուր`    Ermenihaber.am

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայում քրդերի զինաթափումից հետո հաջորդ 3 հավանական սցենարները
Թուրքիայում քրդերի զինաթափումից հետո հաջորդ 3 հավանական սցենարները

Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ PKK-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետագա դերն ու կարգավիճակը կարող են զարգանալ 3 սցենարով։

Քրդերի ռազմաքաղաքական կառույցը վայր է դնում զենքերը և ինքնալուծարվում
Քրդերի ռազմաքաղաքական կառույցը վայր է դնում զենքերը և ինքնալուծարվում

Այդ մասին հայտարարվել է «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» մայիսի 5-ից 7-ը գումարված 12-րդ կոնգրեսի որոշումների հիման վրա։

Նորընտիր Պապն  իր 1-ին արտագնա այցը կարող է կատարել Թուրքիա
Նորընտիր Պապն իր 1-ին արտագնա այցը կարող է կատարել Թուրքիա

Նշվում է, որ հնարավոր այցը կապված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-ամյակի հետ:

Հնդիկ վաճառականները կրպակներից հեռացնում են թուրքական ապրանքները (Տեսանյութ)
Հնդիկ վաճառականները կրպակներից հեռացնում են թուրքական ապրանքները (Տեսանյութ)

Ի պատասխան Պակիստանին ցուցաբերած ակնհայտ աջակցության՝ հնդիկները բոյկոտ են սկսել Թուրքիայի դեմ:

Իրսայելը մտահոգված է Թուրքիային F-35-ի հնարավոր վաճառքից
Իրսայելը մտահոգված է Թուրքիային F-35-ի հնարավոր վաճառքից

Փորձագետները զգուշացնում են, որ Թուրքիային F-35-ներով զինելու հանգամանքը կարող է խախտել ռազմական բալանսը տարածծաշրջանում։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}