Միջազգային09:29, 18 Նոյեմբեր 2015
Թուրք ֆուտբոլասերների անվայել պահվածքը՝ Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակին (տեսանյութ)

Թուրքիայի և Հունաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների միջև նախօրեին տեղի ունեցած ընկերական հանդիպման ժամանակ փորձել են 1 րոպե լռությամբ հարգել Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակը: Լռության րոպեն, սակայն, ընդհատվել է տրիբունաներից հնչող թուրք ֆուտբոլասերների սուլոցներով և աղաղակներով:
Ահաբեկչության զոհերի հիշատակի հանդեպ թուրք ֆուտբոլասերների այդօրինակ անվայել պահվածքը առաջացրել է միջազգային մամուլի դժգոհ արձագանքը: Այդ մասին հայտնում են նաև թուրքական լրատվամիջոցները:
Ֆրանսիական «Le Figaro» թերթը գրել է, որ Հունաստանի հետ խաղի ժամանակ, որին, ի դեպ, ներկա են գտնվել երկու երկրների վարչապետները, թուրք երկրպագուները Փարիզի զոհերի հիշատակին 1 րոպե լռությունը անարգել են սուլոցներով:
Իսպանական «Sport» թերթը գրել է, որ լռության րոպեի ժամանակ լսվել են նույնիսկ «Ալլահ աքբար» վանկարկումներ: Իտալական մեկ այլ թերթ «La Gazzetta Dello Sport»-ի փոխանցմամբ՝ խաղի ժամանակ սուլոցներն ու «Ալլահ աքբար» վանկարկումները խախտել են հարգանքի տուրք հանդիսացող լռության րոպեն: Նույն գնահատականն է տվել նաև «La Stampa»-ն՝ նշելով, որ թուրք երկրպագուները սուլոցներով ու բղավոցներով անարգեցին Փարիզի զոհերի հիշատակը:
Իսկ հունական « Protothema» թերթը նկատել է տվել, որ թուրք երկրպագուները մարզադաշտում սուլել են նաև Հունաստանի հիմնի ժամանակ: Ըստ հունական թերթի՝ թուրքերն այդ կերպ ևս մեկ անգամ ցույց տվեցին, թե որքան հարգանք ունեն որոշ երևույթների հանդեպ:
Թուրքական «haberler» լրատվակայքը, անդրադառնալով ֆրանսիական «L'Equipe» թերթի հրապարակմանը, նշել է որ թուրք երկրպագուների «նահատակներն անմահ են, հայրենիքը անբաժանելի» կարգախոսը այդ թերթը ներկայացրել է իբրև թե թուրքերը «Ալլահ աքբար» են վանկարկել: «haberler»-ի պնդմամբ ֆրանսիական թերթը նման հրապակամամբ արերկրում ապրող թուրքերին թիրախ է դարձնում մի ժամանակահատվածում, երբ այլատյացությունը հասել է գագաթնակետին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։

Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։

Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |