Քաղաքական07:20, 16 Նոյեմբեր 2015
Ֆրանսիան ռմբակոծել է ԻՊ-ի ռազմաբազան, ռազմամարզական ճամբարը և զինյալների հավաքագրման կենտրոնը

Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը տեղեկություն է տարածել այն մասին, որ 12 ֆրանսիական ռազմական ինքնաթիռներ ռմբակոծել են Սիրիայի Ռաքքա քաղաքը, որը «Իսլամական պետություն» (ԻՊ-İŞİD) ահաբեկչական խմբավորման մայրաքաղաքն է համարվում: Ըստ թուրքական «Hürriyet» պարբերականի կայքի՝ կործանիչներն ուղարկվել են Արաբական Միացյալ Էմիրություններից (ԱՄԷ) և Հորդանանից և 20 ռումբ են արձակել ԻՊ-ի ղեկավարման կենտրոնը, ռազմաբազան, ռազմամարզական ճամբարը և զինյալների հավաքագրման կենտրոնը: Ահաբեկիչների դիրքերին ուղղված JDAM (Joint Direct Attack Munitions) տեսակի հակաբունկերային ռումբերի վրա գրված է եղել «From Paris with love» (Սիրով Փարիզից):
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի 6 տարբեր հասարակական վայրերում գրեթե միաժամանակ իրականացված զինված հարձակումների և մահապարտների ինքնապայթեցման հետևանքով տարբեր տվյալներով 130-150 քաղաքացի է զոհվել: Ահաբեկչությունների հետևանքով վիրավորվածների թիվը հասնում է մի քանի հարյուրի, որոնցից շատերի վիճակը ծանր է: Ավելի ուշ ԻՊ-ը ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը:
Ֆրանսիական իրավապահ ուժերը պարզել են որոշ ահաբեկիչների ինքնությունները: Դրանք են՝ 26-ամյա Սալահ Աբդեսլամը, որի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել, ինչպես նաև մահապարտներ 20-ամյա Բիլալ Հադֆին և 31-ամյա Բրահիմ Աբդեսլամը, որը որոնվող Սալահ Աբդեսլամի ավագ եղբայրն է: Ավելի վաղ նաև հայտարարվել է, որ համերգասրահի վրա հարձակում իրականացնողների մեջ է եղել Ֆրանսիայի քաղաքացի 29-ամյա Օմեր Իսմաիլ Մուսթաֆան:
Ֆանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եռօրյա սուգ էր հայտարարել երկրում և փակել երկրի սահմանները: Օլանդը նաև չեղյալ էր հայտարարել «Մեծ քսանյակի» (G 20) գագաթնաժողովի առթիվ իր այցելությունը Թուրքիա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |