• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
21 Օգոստոս, 2025
Հինգշաբթի 02:02
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական08:23, 16 Նոյեմբեր 2015

Օբաման և Էրդողանը համատեղ մեկնաբանել են իրենց հանդիպումը

Օբաման և Էրդողանը համատեղ մեկնաբանել են իրենց հանդիպումը

Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Թուրքական «Haberler.com» լրատվակայքի համաձայն՝ հանդիպման ժամանակ քննարկվել է «Իսլամական պետություն» (ԻՊ-İŞİD) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին և այս ոլորտում համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր:

Հանդիպումից հետո նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Էրդողանը նշել է, որ ավարտվել են իր «թանկագին բարեկամ» Օբամայի հետ պատվիրակությունների մասնակցությամբ անցկացվող հանդիպումները:  Էրդողաանը քննադատել է Փարիզի ահաբեկչությունը և համոզմունք հայտնել, որ մեղավորները արժանին կստանան:

Իսկ ԱՄՆ նախագահը նշել է, որ  Թուրքիան Սիրիայի և Իրաքի տարածքում ԻՊ-ի սպառնալիքների դեմ պայքարում ԱՄՆ-ի և կոալիցիայի մյուս անդամների համար  հզոր դաշնակից է:  «Որպես ՆԱՏՕ-ի անդամ դաշնակիցներ՝ մենք համատեղ աշխատում ենք ուժգնացնել ԻՊ-ի նկատմամբ ճնշումը և Սիրիայում քաղաքական անցում ապահովել»,- շեշտել Օբաման՝ ընդգծելով, որ գագաթնաժողովի ընթացքում դաշնակիցները համաձայնության են եկել այն հարցում, որ  անհրաժեշտ է կրկնապատկել այդ անցումն ապահովելուն ուղղված ջանքերը: Օբաման հայտնել նաև է, որ «G20» գագաթնաժողովի ընթացքում առաջնային են համաշխարհային տնտեսական խնդիրները, սակայն նախօրեին տեղի ունեցած փարիզյան հարձակումների թեման ևս անհրաժեշտաբար ընդգրկվել է օրակարգում:

«Ինչպես Անկարայի սարսափելի ահաբեկչության դեպքում, այնպես էլ այս դեպքում աղավաղված գաղափարախոսության հիման վրա անմեղ մարդկանց սպանություններն ուղղված են ոչ միայն Ֆրանսիայի ու Թուրքիայի, այլև ողջ քաղաքակիրթ աշխարհի դեմ», -ասել է Սպիտակ տան ղեկավարը: Հավաստիացրել է, որ իրենք կանգնած են ֆրանսիացի ժողովրդի կողքին և ամեն ինչ կանեն՝ ահաբեկչության կազմակերպիչներին պատժելու համար:

ԱՄՆ նախագահը նաև կարևորել է Էրդողանի հետ այս հանդիպումը՝ Սիրիայի հետ Թուրքիայի սահմանին օտար զինյալների դեմ պայքարի և այդ գործընթացի ղեկավարման շարունակման տեսանկյունից:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան 2026-ին կհյուրընկալի ՆԱՏՕ գագաթնաժողովը
17:05, 20 օգոս
Թուրքիան 2026-ին կհյուրընկալի ՆԱՏՕ գագաթնաժողովը

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետի հետ
16:43, 20 օգոս
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետի հետ

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույց
15:07, 20 օգոս
Տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույց

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»
Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)
Թուրքիայի ամենամեծ քաղցրահամ լիճը ցամաքում է (Լուսանկարներ)

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում
Պոլսահայ ռոք երաժիշտը ելույթ կունենա Թուրքիայում

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա
Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում
Թուրքիան ամենաշատ աշխատաժամ ունեցող 2-րդ երկիրն է աշխարհում

Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}