Քաղաքական11:46, 16 Նոյեմբեր 2015
Ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ պետք է մեծացնել Թուրքիային ցուցաբերվող աջակցությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը դատապարտել է Փարիզի ահաբեկչությունները և իր ցավակցությունն է հղել ֆրանսիացի ժողովրդին ու զոհվածների հարազատներին: Թուրքական «ntv.com.tr» լրատվակայքի համաձայն՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում այս օրերին ընթացող «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովի ընթացքում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ՄԱԿ-ի գլավոր քարտուղարն անդրադարձել է ողջ աշխարհում այսօր արդիական մի շարք խնդիրների:
Խոսելով Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում վերջերս Սիրիայի խնդրի համար լուծում գտնելու նպատակով կազմակերպված հանդիպմանը, որին մասնակցել էին Թուրքիան ու ևս 16 երկիր, Բան Կի Մունը մասնավորապես ասել է. «Մեզ համար ամենակարևոր առաջնայնություններից մեկը պետք է լինի Սիրիայի հարցում քաղաքական պայմանավորվածության ձեռքբերումը: Վիեննայի ժողովում ընդունված որոշումները շատ կարևոր են: Երկրում զինադադար կարող է հաստատվել: Կարելի է պայքարել ահաբեկչության դեմ և միևնույն ժամանակ շրջանառության դնել առանցքային հարցեր՝ կապված օրենսդրության և իշխանության հետ»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անդրադարձել է նաև Լիբանանում և Իրաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններին՝ նշելով, որ տեղի ունեցածը խորապես ցավալի է: Բան Կի Մունը ընդգծել է, որ ՄԱԿ-ի անդամ երկրները պետք է համատեղ և համակարգված ծրագրով պայքարեն ահաբեկչության դեմ, բայց նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ահաբեկչության դեմ պայքարում անհրաժեշտ է պահպանել մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ հարգանքը և չդիմել նույնպես բռնություն պարունակող պատասխան քայլերի; Այլապես այդ քայլերը ոչ միայն չեն մարի դժբախտությունների կրակը, այլ ընդհակառակը, ավելի կբորբոքեն այն:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև շնորհակալություն է հայտնել Լիբանանին և Թուրքիային՝ մի քանի միլիոն սիրիացի փախստականներին ապաստան տալու համար և նշել, որ անհրաժեշտ է մեծացնել այս երկու երկրներին ցուցաբերվող աջակցությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |