Քաղաքական10:23, 16 Նոյեմբեր 2015
Թուրքիան հրաժարվեց չինական ՀՕՊ համակարգեր գնելուց

Թուրքիան չեղյալ հայտարարեց 2 տարի առաջ հեռահար հակահրթիռային համակարգեր ձեռք բերելու համար կայացած աճուրդի արդյունքները, որով հաղթող էր ճանաչվել չինական «CPMIEC» կազմակերպությունը:
3.4 մլրդ դոլարանոց պայմանագիրը կնքվել էր պաշտպանության բնագավառում մինչ այժմ Թուրքիայի կողմից հայտարարված ամենամեծ աճուրդի արդյունքում:
Թուրքիայի` չինական արտադրության հեռահար ՀՕՊ համակարգեր գնելու փաստը հարուցել էր ԱՄն-ի և ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների դժգոհությունը: Վերջինները բազմիցս և տարբեր մակարդակներով հայտարարություններ էին արել՝ նշելով, որ չինական արտադրության համակարգերը չեն կարող ինտեգրվել ՆԱՏՕ-ի միասնական համակարգին, որին 2010-ից միացել է Թուրքիան:
Ըստ BBC-ի թուրքական ծառայության` չինական կազմակերպության հետ կնքած պայմանագիրը չեղարկելու մասին որոշումն օրերս ստորագրել է վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:
Թուրքական բարձրաստիճան ռազմական պաշտոնյաներից մեկն էլ անգլիական «Reuters» գործակալությանը հայտնել է, որ Թուրքիան ունենալու է իր սեփական պաշտպանական համակարգը, որի շրջանակներում կսկսի արտադրել սեփական հեռահար ՀՕՊ համակարգեր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ նշանակության հարցերը։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |