• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 11:08
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային09:01, 14 Նոյեմբեր 2015

Աշխարհի լիդերները դատապարտում են Փարիզի ահաբեկչությունները

Աշխարհի լիդերները դատապարտում են Փարիզի ահաբեկչությունները

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած զինված հարձակումների և պայթյունների առթիվ հայտարարել է, որ դրանք ակնհայտորեն ահաբեկչական գործողություններ են և հավաստիացրել, որ ԱՄՆ-ն Ֆրանսիայի հետ շարունակելու է պայքարել ահաբեկչության դեմ:

Անգլիայի վարչապետ Դավիդ Քեմերոնը հետևյալ հայտարարությունն է տարածել.« Մենք մտքով և մեր աղոթքներով Ֆրանսիայի ժողովրդի հետ ենք: Ամեն ինչ կանենք՝ անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար»: Ֆրանսիային իր աջակցությունն է հայտնել նաև Անգլիայի արտգործնախարար Ֆիլիպ Հեմոնդը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Փարիզի ահաբեկչությունների առթիվ տարածած իր գրավոր հայտարարության մեջ նշել է, որ խոր ցավ է զգում տեղի ունեցածի համար: «Գերմանիայի բնակչությունն իր համերաշխությունն է հայտնում ֆրանսիացի ժողովրդին»,-  ասել է Մերկելը:

Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռյուտեն տեղի ունեցածը բարբարասություն է անվանել:

Իտալիայի նախագահը ցավակցական ուղերձ է հղել Ֆրանսուա Օլլանդին, իսկ վարչապետ Մատեո Ռենցին նշել է, որ Իտալիան լալիս է Փարիզի զոհերի համար:

Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն հայտարարել է, որ Կանադան ցավակցում  և զորակցում է Ֆրանսիայի ժողովրդին և պատրաստ է ամեն կերպ օգնել:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ևս Փարիզում տեղի ունեցած արյունոտ իրադարձությունների առթիվ ցավակցական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահին:

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հետևյալ հաղորդագրությունն է տարածել. «Փարիզում տեղի ունեցած ստոր հարձակումների թիրախը ողջ մարդկությունն է: Թուրքիայի անունից խստորեն դատապարտում ենք այդ հարձակումները: Ահաբեկչության դեմ պայքարում մենք Ֆրանսիայի կողքին ենք: Ցավակցում ենք զոհվածների հարազատներին և Ֆրանսիայի ժողովրդին»:

Ցավակցական և ահաբեկչությունը դատապարտող հաղորդագրություններով են հանդես եկել նաև Եվրամիության (ԵՄ), Եվրախորհրդարանի (ԵԽ), ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները: ՄԱԿ-ի տարածած մամլո հաղորդագրությունում Փարիզի արյունահեղությունը բնութագրվել է  որպես «վախկոտ և բարբարոս հարձակում»: Ֆրասիային և ֆրանսիացի ժողովրդին իրենց աջակցությունն են հայտնել ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, ԵՄ հանձնաժողովի նախագահ Ժան –Կլոդ Յունկերը, ԵԽ նախագահ Մարտին Շուլցը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտերբերգը: 

Համաշխարհային լիդերները միաբերան դատապարտել են Փարիզում շուրջ 150 խաղաղ բնակչի կյանք խլած ահաբեկչական գործողությունները և ընդգծել ահաբեկչության դեմ պայքարելու և Ֆրանսիային անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու իրենց պատրաստակամությունը: 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»
15:17, 12 սեպ
Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Թուրքիան անհանգստացած է Տրիպոլիի շրջանում Եգիպտոսի գործողություններից
12:53, 10 սեպ
Թուրքիան անհանգստացած է Տրիպոլիի շրջանում Եգիպտոսի գործողություններից

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Էրդողանը մեկնում է Կատար
Էրդողանը մեկնում է Կատար

Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}